Տպել
09.06.2015
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 5

Հունիսի 9-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հյուրընկալել է Վանաձորի համար 5 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

ԱԺ փոխնախագահը պատանիների հետ խոսել է մանկավարժության, հայրենասիրական դաստիարակության մասին, կարեւորել կիրթ, բանիմաց, հայրենասեր քաղաքացու դերը պետության կայացման եւ զարգացման գործում:

Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնց նա սիրով պատասխանել է: Հարցերը հիմնականում վերաբերել են արտագաղթին, տասներկուամյա կրթությանը, ուսման վարձավճարներին եւ կրթաթոշակներին:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով աշակերտներին հորդորել է շատ կարդալ, լավ սովորել, զբաղվել ինքնակրթությամբ եւ լինել լավ մասնագետ:

Այցի ավարտին աշակերտներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:


09.06.2015
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ամփոփել են հանձնաժողովի 26-րդ նիստի արդյունքները
ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները՝ համանախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, հունիսի 9-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել հունիսի 3-7-ը Յակուտսկում կայացած հանձնաժողովի 26-րդ նիստի աշխատանքն...

09.06.2015
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Ազգային ժողովը հունիսի 9-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահի առաջարկով պատգամավորները ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Վանաձորի համար 5 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին: Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է «ՀՀ քրեական օրենսգրքում փո...

09.06.2015
Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներն ամփոփել են Սիրիա կատարած այցի արդյունքները
ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը, խմբի անդամներ Թեւան Պողոսյանը եւ Գագիկ Մելիքյանը հունիսին 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել են հունիսի 1-5-ը Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած այցի արդյունքները: Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը տ...

09.06.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով հունիսի 10-ին՝ ժամը 13:30-ին, նախատեսված մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 16:00-ին, ԱԺ 334 սրահում:Հիշեցնենք, որ տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մ...