Տպել
08.06.2015
Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Հունիսի 8-ին խորհրդարանը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

Նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը հաստատելուց հետո պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ներկայացրած «ՀՀ դատախազության 2014 թ. գործունեության մասին» հաղորդումը:

Հաղորդման վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Միքայել Մելքումյանը, Լեւոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Արծվիկ Մինասյանը, Թեւան Պողոսյանը, Մարգարիտ Եսայանը, Կորյուն Նահապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Հովհաննես Սահակյանը:

Ելույթներում պատգամավորները կարեւորել են առաջին անգամ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաղորդման ներկայացումը: Նրանք անդրադարձել են դատաիրավական ոլորտի խնդիրներին, անհրաժեշտ համարել դրանց լուծման հարցում դատախազության կողմից համապատասխան քայլերի իրականացումը: Կարեւորվել է Սահմանադրությամբ եւ ՀՀ օրենքներով դատախազությանը վերապահված լիազորությունների եւ գործառույթների կատարումը, ինչպես նաեւ դատարանների կողմից արդար վճիռներ կայացնելու հարցում կառույցի` վերահսկող դերի ուժեղացումը: Նշվել է, որ գրավոր հաղորդման որոշ ձեւակերպումներում առկա են անհամապատասխանություններ: Կարծիք է հնչել հաղորդումը ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկելու եւ պատգամավորների կողմից առաջարկներ ներկայացնելու վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել համակարգում կոռուպցիոն երեւույթներին, դրանց դեմ պայքարի ուժեղացմանը, հաղորդման մեջ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ դատախազության կողմից առաջարկների ներկայացմանը:

Արտահերթ ելույթով հանդես է եկել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահը նշել է, որ բոլոր ելույթ ունեցողների նպատակը մեկն էր՝ բարեփոխումներ դատաիրավական համակարգում: Նրա գնահատմամբ՝ աննախադեպ եւ բովանդակալի քննարկում է ծավալվել խորհրդարանում. գլխավոր դատախազը հաղորդումը ներկայացրել է հանգամանալի՝ անդրադառնալով բոլոր հարցադրումներին: Ըստ պարոն Սահակյանի՝ պետք է տարբերել հաղորդումը հաշվետվությունից. ելույթներից պարզ է դառնում, որ որոշ պատգամավորներ հաղորդման փոխարեն ակնկալում էին ՀՀ գլխավոր դատախազից լսել հաշվետվություն: ԱԺ նախագահը համաձայն է այն տեսակետների հետ, որ համակարգը բարեփոխումների լուրջ կարիք ունի: Նա հավելել է, որ պետք է ոչ միայն քննադատել, այլ նաեւ տեսնել դրականը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է քննարկումից հետո տեսանելի արդյունքների արձանագրումը:

Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը խոսել է արդարադատության համակարգի բարեփոխումներից: Նա ներկայացրել է տարբեր երկրներում արդարադատության կայացման մեխանիզմները:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն կարեւորել է հանրության շրջանում դատական համակարգի հանդեպ վստահության բարձրացումը, անդրադարձել ընտրական գործընթացներում առկա բացթողումներին, դատախազության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրի ուսումնասիրության անհրաժեշտությանը, բանակում առկա խնդիրներին:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձել է առաջադեմ երկրների դատախազությունների գործունեությանը, կարեւորել նրանց դերն իրավական համակարգում: Պատգամավորի խոսքով՝ 1995 թվականից մեր երկրում դատախազության լիազորությունները մեկնաբանվել են թերի: Գագիկ Ջհանգիրյանը հատկապես անդրադարձել է նոր փոփոխված քրեական դատավարության օրենսգրքով դատախազին վերապահված լիազորություններին:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ հանրության շրջանում մեծ է դժգոհությունը դատական համակարգից եւ կոռուպցիայից, դատարանների ոչ անկախ լինելուց: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ համակարգում պետք է իրականացվեն լրջագույն փոփոխություններ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը կարեւորել է քննարկման ընթացքում ոլորտում առկա մտահոգությունների բարձրաձայնումը եւ անհրաժեշտ համարել դրանց լուծումը: Հովհաննես Սահակյանը, դրական գնահատելով հաղորդումը, համոզմունք է հայտնել, որ հետագայում եւս համագործակցությունը դատախազության հետ կառուցողական կլինի:

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եզրափակիչ ելույթում արդյունավետ է գնահատել դատախազության հաղորդման քննարկումը խորհրդարանում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ «ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին» հաղորդումը խորհրդարանն ընդունում է ի գիտություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Թեւան Պողոսյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի հեղինակած «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի հունիսի 9-ին:


08.06.2015
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն
Հունիսի 8-ին պետական-քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, նախարարներ, ինչպես նաեւ պետական-հասարակական մի խումբ գործիչներ այցելել են Եռաբլուր պանթեոն: Մեծ ճանապարհ անցած ու կենսագրական հարուստ...

08.06.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Հունիսի 9-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն բարեկամական խմբի՝ հունիսի 1-5-ը Սիրիա կատարած այցի վերաբերյալ: ...

08.06.2015
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հունիսի 8-ին հրավիրել էր հերթական նիստը: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Թեւան Պողոսյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Բաբայա...