National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
08.06.2015
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 3

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հունիսի 8-ին հրավիրել էր հերթական նիստը: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Թեւան Պողոսյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Բաբայանի օրենսդրական նախաձեռնությունը` «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»:

Հիմնական զեկուցող եւ նախագծի համահեղինակ Արծվիկ Մինասյանը նշել է, որ հիմնական հարցերը, որոնք առաջարկվում է կարգավորել, վերաբերում են հանրաքվեին մասնակցող անձանց ցուցակների կազմման, հրապարակման, տեղամասային հանձնաժողովների ձեւավորման ժամկետներին, հանրաքվեի դրվելիք նախագծին կողմ եւ դեմ արտահայտվողների քարոզչության համար հավասար պայմանների ապահովմանը, դիտորդական առաքելություն իրականացնողների իրավունքների իրացման համար պայմանների ապահովմանը, հանրաքվեի վերաբերյալ կոնկրետ քվեարկողի ազատ եւ այլ անձանց կողմից չվերահսկվող կամարտահայտությունը երաշխավորող քվեարկության ծրարների օգտագործմանը, հանրաքվեի արդյունքների հրապարակմանը եւ հանրաքվեի դրված նախագիծը ընդունված լինելու դեպքում՝ դրա ուժի մեջ մտնելուն եւ այլն: Ըստ նրա` նախագծում առկա չեն նոր սկզբունքային մոտեցումներ եւ լուծումներ, որոնք այլ քննարկման թեմա են, իսկ դրանց ամբողջականությունը պայմանավորված է լինելու նաեւ ՀՀ Սահմանադրության փոփոխություններով առաջարկվող եւ ընդունելի լուծումներով:

Պարոն Մինասյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցման ժամանակ ԱԺ խմբակցությունների եւ անհատ պատգամավորների ներկայացրած գրեթե բոլոր առաջարկներն ընդունվել են, իսկ երկրորդ ընթերցման շրջանակում որեւէ նոր հոդված չի ավելացել:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ` օրենքի նախագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծում:

Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի առաջին մասը դռնփակ էր: Պատգամավորները դռնփակ նիստում ամփոփել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Հանձնաժողովը պետական ու ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Նիստի երկրորդ մասում պատգամավորները քննարկել են «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթերցման ընթացակարգով: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հիշեցրել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային սերժանտական համակարգի կայացման եւ ընդլայնման անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովը քննարկված հարցի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն՝ հունիսի 8-11-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է նաեւ «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նշենք, որ օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի ռազմաբժշկական, ռազմաուսումնական, ինչպես նաեւ նախարարության համակարգում գործող մշակութային եւ լրատվական հաստատությունների գործունեության օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ: Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են խմբագրական երկու փոփոխություններ:

Հանձնաժողովն օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկել է օրենսդրական փաթեթի երրորդ ընթերցումը կազմակերպել երկրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամվա ընթացքում: Հանձնաժողովն առաջարկի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը որոշել է նաեւ հունիսի 26-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ «Մարդու իրավունքները եւ ոստիկանությունը» թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպել:


08.06.2015
Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը
Հունիսի 8-ին խորհրդարանը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը հաստատելուց հետո պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ներկայացրած «ՀՀ դատախազության 2014 թ. գործունեության մասին» հաղորդումը: Հաղորդման վերաբե...

08.06.2015
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն
Հունիսի 8-ին պետական-քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, նախարարներ, ինչպես նաեւ պետական-հասարակական մի խումբ գործիչներ այցելել են Եռաբլուր պանթեոն: Մեծ ճանապարհ անցած ու կենսագրական հարուստ...

08.06.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Հունիսի 9-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն բարեկամական խմբի՝ հունիսի 1-5-ը Սիրիա կատարած այցի վերաբերյալ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am