Տպել
21.05.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւաս Բառոնին:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ՝ քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում սերտ համագործակցություն ծավալելու համար: Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ մշակութային կապերի զարգացման առթիվ: Նա կարեւորել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը միջխորհրդարանական կապերի հաստատման ուղղությամբ եւ փաստել, որ մեր խորհրդարանում ստեղծվել է Հայաստան-Մեքսիկա բարեկամական խումբը:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է համագործակցությունը նաեւ միջազգային ասպարեզում: Այնուհետեւ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ նշել է, որ օրեր առաջ Երեւանում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ: ԱԺ նախագահի կարծիքով՝ խորհրդարանականներն ունեն առաջնային դեր նմանատիպ հանցագործությունների դատապարտման եւ կանխման գործում:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Գալուստ Սահակյանը վերհաստատել է հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի դիրքորոշումը:

ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ 2011 թվականին Մեքսիկայի խորհրդարանի Վերին եւ Ստորին պալատների կողմից ընդունված բանաձեւերին, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական հակամարտությանը եւ հակադրվում են միջազգային հանրության դիրքորոշումներին ու բանակցային գործընթացին: Գալուստ Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքին սահմանադրորեն գերակայություն տվող երկրում՝ Մեքսիկայում, նման բանաձեւերի ընդունման առիթով:

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ տիկին Կուեւաս Բառոնի այցը կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը:

Գաբրիելա Կուեւաս Բառոնն իր խոսքում նշել է, որ ճիշտ ժամանակն  է ընդլայնելու եւ սերտացնելու երկու երկրների հարաբերությունները, քանի որ մեքսիկացի եւ հայ ժողովուրդներն ունեն պատմական շատ ընդհանրություններ: Նա հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության բացումը:

Տիկին Կուեւաս Բառոնը նշել է, որ մեքսիկացիները միշտ պայքարել են մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ սահմանադրորեն ամրագրելով դա:

Հանդիպման ավարտին Գաբրիելա Կուեւաս Բառոնը հույս է հայտնել, որ Ազգային ժողովում ստորագրված հուշագիրը հայ-մեքսիկական հարաբերությունների նոր սկիզբ կդառնա՝ նպաստելով երկու ժողովուրդների բարեկամության խորացմանը:


21.05.2015
Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը մայիսի 21-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները ողջունել են Կոտայքի մարզի Եղվարդի համար 1 ավագ դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին, ովքեր խորհրդարան էին եկել՝ ծանոթանալու օրենսդրական աշխատանքի առանձնահատկություններին: Այնուհետեւ խորհրդարանը վավերացրել է 2014 թ. դե...

21.05.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը մայիսի 21-ին ընդունել են Արտակ Զաքարյանի հրավերով Հայաստան ժամանած Մեքսիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեվաս Բառոնին: Հանդիպմ...

21.05.2015
Տեղի է ունեցել բյուջետային ծրագրերի կատարողականի հիմնական ցուցանիշների բարելավման առաջին փուլի աշխատանքների ամփոփիչ համաժողովը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) ու ի դեմս Գերմանիայի կառավարության՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ մայիսի 21-ին տեղի է ունեցել բյուջետային ծրագրերի կատարողակա...

21.05.2015
Բաց դաս Ազգային ժողովում
ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 21-ին Ազգային ժողովում էին հյուրընկալվել Կոտայքի մարզի Եղվարդի համար 1 ավագ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան...

21.05.2015
Ասուլիս խորհրդարանում
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանն ու Թեւան Պողոսյանը մայիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել են մայիսի 15-18-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշ...

21.05.2015
Տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերը
Մայիսի 13-15-ը Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների նիստերը: Պետական շինարարության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են ...

21.05.2015
Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Հունաստանի խորհրդարանում տեղի ունեցած «Ցեղասպանություն. դատապարտումը պարտադիր է» համաժողովին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին մասնակցել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի դահլիճում պատմության մեջ առաջին անգամ կազմակերպված «Ցեղասպանություն. դատապարտումը պարտադիր է» խորագրով համաժողովին: Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոնստանտոպ...

21.05.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Մայիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն մայիսի 15-18-ը Բուդապեշտում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...