Տպել
20.05.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
1 / 1

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադային, ով խորհրդարան էր այցելել Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով հայ-ճապոնական հարաբերությունները, նշել է, որ դրանք խարսխված են բարեկամության եւ փոխվստահության վրա: Նա փաստել է, որ բարեկամական հարաբերություններն առավել աշխուժացել են հատկապես ՀՀ Նախագահի՝ Ճապոնիա կատարած այցից հետո: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի շփումները եւ փոխայցերը, որոնք կնպաստեն հարաբերությունների եւ համագործակցության խորացմանը: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Ճապոնիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: Նա անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ նշելով, որ ցանկություն կա Ճապոնիայում տեղադրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:

ԱԺ նախագահը փաստել է, որ աշխարհի առաջադեմ մարդկությունը, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, կնպաստի նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանը:

Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է իր դիվանագիտական առաքելության երեքուկես տարվա ընթացքում ունեցած հաջողությունները եւ բարձր գնահատել Ազգային ժողովի դերը հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման գործում: Նա նշել է, որ անձամբ մասնակցելու է Ազգային ժողովի այգում ճապոնական բալենիների՝ սակուրաների տնկման արարողությանը եւ հույս հայտնել, որ տնկվող սակուրաները կխորհրդանշեն երկու ժողովուրդների բարեկամության հարատեւությունը:

Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը Չիկահիտո Հարադային մաղթել է նոր հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում:


20.05.2015
Տեղեկատվություն
Մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա բյուջետային ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշների բարելավման աշխատանքներին նվիրված համաժողով: ...

20.05.2015
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ վավերացնելով Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆի...

20.05.2015
Բաց դաս Ազգային ժողովում
ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 20-ին Ազգային ժողով էին այցելել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Նրանք ներկա են եղել խորհրդարանի նիստերի դահլիճում ընթացող հերթական նիստին եւ հետեւել են պատգամավորների աշխատանքին: Բաց դասը վարել է Ա...

20.05.2015
Ավարտվել է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
Մայիսի 20-ին ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովը շարունակել է նիստի աշխատանքը: Քննարկվել է «Մարդու իրավունքները Հյուսիսային Կովկասում. 1738 (2010) բանաձեւի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները» զեկույցը, որը ներկայացրել է Իռլանդիայի ներկայացուցիչ Մայքլ Մըքնամարան: Հարցի ա...

20.05.2015
Ազգային ժողովի այգում տնկվել են ճապոնական բալենիներ
Մայիսի 20-ին Ազգային ժողովի այգում տեղի է ունեցել ճապոնական բալենիների՝ սակուրաների տնկման արարողություն: Արարողությանը մասնակցել են Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադան, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, խմբի անդամները, ՀՀ-ում Ճապոնիայի դ...

20.05.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Աթենքի Սինտագմա հրապարակում հանդես է եկել ելույթով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 19-ին՝ Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրը, Աթենքի Սինտագմա հրապարակում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով. «Այսօր՝ մայիսի 19-ին, մենք հիշում ենք 20-րդ դ...