National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.5.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
19.05.2015
Պետք է բացառել նոր թալեաթների, նոր քեմալների եւ նոր հիտլերների ծնունդը. Էդուարդ Շարմազանով
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 18-ին Աթենքում մասնակցել է «Ցեղասպանությունների եռամիասնություն. հայեր, հույներ, ասորիներ» միջազգային համաժողովին: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով.

«Հայաստանի Ազգային ժողովը մարտի 24-ին միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Այս հայտարարությամբ մենք վերահաստատել ենք մեր դիրքորոշումը պայքարելու ցեղասպանություն երեւույթի ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ:

Ցավոք, ցեղասպանությունները ճանաչելու եւ ծանր բեռը թոթափելու փոխարեն Թուրքիայի իշխանությունը գնում է ժխտման ուղիով` հանցակից դառնալով մեկ դար առաջ իրականացված հանցագործությանը, օկուպացնում է Կիպրոսի մի մասը, ապօրինի շրջափակում Հայաստանը, 301 հոդված պահում, գալիպոլիներ կազմակերպում` փորձելով թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը, հոխորտում է Հռոմի պապի եւ այն երկրների առաջնորդների վրա, ովքեր ճանաչում եւ դատապարտում են Ցեղասպանությունը:

Մենք` երեք ժողովուրդների ներկայացուցիչներս, պետք է միավորենք մեր ողջ ներուժը հանուն մարդու իրավունքների պաշտպանության, պատմական արդարության վերականգնման եւ ընդդեմ թուրքական ժխտողականության:

Այլեւս բավարար չէ պայքարել միայն Օսմանյան Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար. հարկավոր է հասնել թուրքական ժխտողականության քրեականացմանը: Ցեղասպանությունների մասին լռելը կարող է ծնել նոր ցեղասպանություններ, ինչի վառ վկայությունն են Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները:

Մենք բոլոր հարթակներում պետք է միասնաբար բարձրաձայնենք ցեղասպանություն երեւույթի դատապարտման անհրաժեշտության մասին, պետք է պայքարենք Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ՝ բացառելու նոր էնվերների, նոր թալեաթների, նոր քեմալների եւ ի վերջո նոր հիտլերների ծնունդը»:


19.05.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամները մայիսի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել ...

19.05.2015
Մեկնարկել է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
Մայիսի 19-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում աշխատանքն է սկսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ջեյմս Կլապիսոնը: Օրակարգի հաստատումից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա մաս...

19.05.2015
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած եւ առաջին ընթերցմամբ քննարկված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխո...

19.05.2015
Բաց դաս Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 19-ին հյուրընկալել է Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ  համայնքի համար 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատ...

19.05.2015
Տեղեկատվություն
Ճապոնիա-Հայաստան ընկերակցության նախաձեռնությամբ  մայիսի 20-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում կտնկվեն ճապոնական բալենիներ՝ սակուրաներ՝ որպես հայ-ճապոնական բարեկամության խորհրդանիշ: Նախաձեռնությունը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծությա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am