Տպել
18.05.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի խոսնակին
1 / 2

Պաշտոնական այցով Աթենքում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 18-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանում առանձնազրույց է ունեցել խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հետ:

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում, կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, պատգամավորական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ միջխորհրդարանական կապերը հանդիսանում են միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչ, եւ խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով նպաստում է փոխըմբռնման եւ փոխվստահության ամրապնդմանը: Նա կարեւորել է խորհրդարանական վեհաժողովներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:

Առանձնազրույցից հետո ԱԺ փոխնախագահը եւ Հունաստանի խորհրդարանի խոսնակը հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով:

Ասուլիսին ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանի խոսնակին ապրիլի 22-23-ը Երեւանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու եւ ելույթով հանդես գալու համար:

Նա Զոյի Կոնստանտոպուլուին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովն առաջիկայում կստեղծի «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» հանձնախումբ: ԱԺ փոխնախագահը Հունաստանի խորհրդարանի խոսնակին առաջարկել է նման հանձնախումբ ձեւավորել նաեւ Հունաստանի խորհրդարանում` նշելով, որ Հայաստանի Ազգային ժողովն առաջիկայում նման կոչով դիմելու է այլ երկրների խորհրդարանների եւս:

Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ հարկավոր է պայքարել հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդդեմ պատերազմի, բարբարոսության եւ ցեղասպանության:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել հիմնախնդրի շուրջ Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի եւ դատապարտելի է համարել հակամարտության ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ՝ նշելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Հունաստանի խորհրդարանի խոսնակն իր հերթին վերահաստատել է, որ Հունաստանը կողմ է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Զոյի Կոնստանտոպուլուն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի խորհրդարանին եւ մասնավորապես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունված Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Հունաստանի խորհրդարանը ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման պայքարում Հայաստանի կողքին է:


18.05.2015
Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը
Մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստի աշխատանքին հետեւող Երեւանի եւ Արարատի մարզի թվով 33 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահներին: ԱԺ հինգերորդ գումարման յոթեր...

18.05.2015
Բաց դաս Ազգային ժողովում
ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 18-ին Ազգային ժողով էին այցելել 33 ավագ դպրոցների աշակերտական խորհրդի նախագահներ Երեւանից եւ Արարատի մարզից: Նրանք ներկա են եղել խորհրդարանի նիստերի դահլիճում ընթացող քառօրյա նիստին եւ հետեւել են պատգամավորների աշխատանքին: Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնա...

18.05.2015
Տեղի կունենա ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
Մայիսի 19-20-ը Ազգային ժողովում տեղի կունենա ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը: Նիստի բացումը տեղի կունենա մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում: ...

18.05.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պաշտոնական այցով մեկնել է Աթենք
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստանի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հրավերով մայիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Աթենք` Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով: Մայիսի 18-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահ...

18.05.2015
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ թանգարանների աշխատակիցներին, թանգարանային գործի մասնագետներին եւ բոլոր արվեստասերներին Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Պատմության եւ մշակույթի յուրօրինակ պահապանի դեր ստանձնած թանգարաններն իրականացնում են մի առաքելություն, որը երբեւ...