ԱԺ նախագահի ուղերձում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:
Ընտանիքը մեզանում կարեւորվում է ոչ թե ձեւի, այլ բովանդակության, էության եւ նշանակության առումով: Այն մեր արժեհամակարգի հիմնասյուներից մեկն է եւ մեր բարոյական հարստությունը, որը գնահատել ենք բոլոր ժամանակներում, պաշտել ու պաշտպանել, նվիրվել ու սիրել: Մենք ավանդապաշտ ենք, սակայն ոչ կարծրատիպերով առաջնորդվող, ուստի եւ կարողանում ենք հաջողությամբ համադրել ազգայինն ու համամարդկայինը, ավանդականն ու ժամանակակիցը՝ ընտանիքը մշտապես համարելով եւ ընդունելով ազգապահպանության կարեւորագույն գործոն: Նրա առաքելությունը առանձնահատուկ է եղել ինչպես մեր պատմության բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր, որն առավելագույնս է արժեւորվում ե՛ւ հասարակության, ե՛ւ պետության կողմից, որովհետեւ որքան շատ լինեն երջանիկ, ներդաշնակ եւ բարեկեցիկ ընտանիքները, այնքան ուժեղ կլինեն պետությունն ու հասարակությունը:
Սիրելի հայրենակիցներ,
այս լուսավոր տոնը վերստին հաստատում եւ ամրապնդում է այն ջերմն ու դրականը, որը մշտապես առկա է մեր ընտանիքներում, մասնավորապես, սեր հայրենիքի եւ հարազատի հանդեպ, հարգանք մեծերի նկատմամբ, հյուրընկալություն, սրտաբացություն: Ընտանիքի օրվա առթիվ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս, հատկապես բազմանդամ ընտանիքներին եւ այն օջախներին, որտեղ գորովանքի եւ հոգատարության մթնոլորտում որդեգրված երեխաներ են մեծանում: Անկեղծորեն մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ հավատ ապագայի հանդեպ: Թող բոլոր ընտանիքներում իշխեն համերաշխությունը, փոխըմբռնումը եւ սերը»:
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Մայիսի 15-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ մայիսի 15-ի հերթական նիստում քննարկել է պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Սամվել Ֆարմանյանի, Խոսրով Հարությունյանի, Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննի...
Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
Մայիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 18-21-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախա...
Խորհրդարանական լսումներ՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 15-ին կազմակերպել էին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ...
Համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ քննարկում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում
Մայիսի 15-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են խմբակցության անդամները, կառավարության անդամներ, համայնքների ավագանիների անդամներ եւ փորձագետներ: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյա...