Տպել
14.05.2015
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Մայիսի 14-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը եւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդիպել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի՝ երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյի հետ:

Տիկին Բուքիքյոն տեղեկացրել է, որ Հայաստան այցելելու հիմնական նպատակն է ուսումնասիրել երեխաների իրավունքներին առնչվող խնդիրները, կատարել վերլուծություններ, տվյալներ հավաքել երեխաների սեռական շահագործման եւ վաճառքի վերաբերյալ, ինչպես նաեւ ուսումնասիրել օրենսդրական խնդիրներն այս ոլորտում:

Պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Էդմոն Մարուքյանը, կարեւորելով տիկին Բոյեր-Բուքիքյոյի այցը Հայաստան, նշել են, որ թեեւ մեր երկրում եւս կան մարդու իրավունքների խախտման նման դրսեւորումներ, այդուհանդերձ՝ դրանց քանակը մտահոգվելու տեղիք չի տալիս: Նրանց խոսքով՝ այն պահից, երբ Հայաստանը դարձել է ԵԽԽՎ լիիրավ անդամ, Հայաստանի օրենսդրությունը համապատասխանեցվել է եվրոպական չափանիշներին:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ ոլորտի օրենսդրության կատարելագործմանն ուղղված հարցերի:



14.05.2015
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Օտտավա
2015 թվականի մայիսի 22-28-ը Օտտավա /Կանադա/ կգործուղվի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Արտակ Զաքարյանը, Ռուզաննա Մուրադյանը, Թեւան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Լյովա Խաչատրյանը, Հրանտ Բագրատ...

14.05.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի մայիսի 17-20-ը Աթենք /Հունաստանի Հանրապետություն/ կգործուղվի ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ Հարավային Հունաստանի եւ կղզիների պոնտական ասոցիացիաների միության հրավերով մասնակցելու պոնտացի հույների ցեղասպանության հիշատակման արարողություններին: 2015 թվականի մայիսի 17-21-ը Քիշինեւ ...

14.05.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ մայիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: ...