Տպել
13.05.2015
Հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ մայիսի 13-ին գումարել է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը՝ «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Նա, կարեւորելով վերջին տասնամյակում էկոլոգիական հիմնախնդիրները, մի շարք միջազգային, բնապահպանական, կրթական եւ տեղեկատվական կոնվենցիաներին միանալը, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» ռազմավարության գործընթացներին, ընդգծել է բնապահպանական կրթության, դաստիարակության եւ իրազեկման դերը:

Ըստ փոխնախարարի՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել էկոլոգիական կրթության դերը ՀՀ կրթական համակարգում եւ հատկապես նախադպրոցական եւ հանրակրթական մակարդակներում: Նախատեսվում է կատարելագործել բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը եւ համապատասխանեցնել «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» ռազմավարությանը, ինչպես նաեւ բնապահպանական, կրթական կոնվենցիաների սկզբունքներին: Հարակից զեկուցող Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ էկոլոգիական կրթությունը պետք է բոլորի ուշադրության կենտրոնում լինի, սակայն նոր առարկայի դասավանդմամբ պետք չէ ծանրաբեռնել դպրոցական ծրագիրը: Իսկ հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանն այն տեսակետն է հայտնել, թե էկոլոգիական գրագիտության հնարավոր է հասնել ընտանիքի եւ դպրոցի համատեղ ջանքերով:

Քննարկված օրինագիծն ստացել է դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Այնուհետեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը ներկայացրել է հանձնաժողովի՝ 2014 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Ըստ զեկուցողի՝ 2014 թվականին ՀՀ-ում գործել են 98 հեռուստաընկերություն՝ 44-ը՝ վերգետնյա եթերային, 54-ը` կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող, եւ 20 ռադիոընկերություն: 2014 թվականի ընթացքում հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթն իրականացնելու նպատակով կատարել է հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ծրագրերի 2100 եւ տարածքային սփռում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ծրագրերի 1860 օրերի ուղղակի դիտարկումներ:

Պարոն Բունիաթյանը նշել է, որ հանձնաժողովը համագործակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ, եւ 2014 թվականի հուլիսին տեղի ունեցած համատեղ նիստում հանձնաժողովների միջեւ կնքվել է համագործակցության համաձայնագիր: Գագիկ Բունիաթյանը փաստել է, որ հանձնաժողովը համագործակցել է նաեւ օտարերկրյա պետություններում հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների հետ: Մասնավորապես, քննարկումներ են կազմակերպվել հանձնաժողովի եւ Իտալիայի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Չեխիայի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության համապատասխան կառույցների հետ:

Հանձնաժողովի նախագահի հաղորդմամբ՝ 2014 թվականի ընթացքում հանձնաժողովը գումարել է 28 նիստ, որում ընդունվել է 85 անհատական որոշում: Հանձնաժողով մուտքագրվել է 437 գրություն, իսկ ՀՀ քաղաքացիներից եւ կազմակերպություններից` 13 դիմում-բողոք՝ հեռուստաընկերությունների հաղորդումների անորակ լինելու, լեզվի անաղարտության, անբարեխիղճ գովազդ հեռարձակելու մասին, որոնց պատասխանել են գործող օրենսդրական ակտերին համաձայն:

Հանձնաժողովի գործունեությունը ներկայացնելուց հետո Գագիկ Բունիաթյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Հարակից զեկուցող Կարինե Աճեմյանը, դրական գնահատելով հանձնաժողովի՝ 2014 թվականին ծավալած գործունեությունը, նշել է, որ այս հաղորդումն ամբողջովին արտացոլում է կատարված աշխատանքը:

Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշել է, որ հանձնաժողովի 2014 թվականի գործունեության հաղորդումը դրականորեն տարբերվում է նախորդ տարիների հաղորդումներից՝ կարեւորելով հատկապես ԼՂՀ-ի հետ համագործակցությունը: Նա նշել է, որ հանձնաժողովը ընդունում է հաղորդումն ի գիտություն:



13.05.2015
Խորհրդարանական լսումներ` «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ մայիսի 13-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով: Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պետական ...

13.05.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ողջունելով դեսպանին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հետ հարաբերություն...

13.05.2015
Աշխատանքային քննարկում ԲՀԿ խմբակցությունում
Մայիսի 13-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ: Քննարկվել են ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես` ԲՀԿ խմբակցության պատգամավորները բարձրացրել են գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ...

13.05.2015
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչության սոցիալական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ(...

13.05.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի մայիսի 21-28-ը «Հայ մշակույթի շաբաթ» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով Տոկիո (Ճապոնիա) կգործուղվեն ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: 2015 թվականի հունիսի 1-2-ը խորհրդարանական հանձնաժողովների իրավական հարցերի շուր...