Տպել
12.05.2015
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Մայիսի 12-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակն առաջարկում է որպես բանկի կազմակերպաիրավական տեսակ սահմանել բաց բաժնետիրական ընկերությունը կամ կոոպերատիվ բանկը եւ արգելել հանրապետությունում բանկի՝ որպես փակ բաժնետիրական ընկերության եւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրումը:

ՀՀ կառավարության եւ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկումներ սկսելու օրինագծի հեղինակի հետ՝ նոր ստեղծվող բանկերը միայն բաց բաժնետիրական ընկերությունների ձեւով ստեղծելու վերաբերյալ պահանջ սահմանելու շուրջ, բացառությամբ այն դեպքերի, երբ բանկը հիմնադրվում է ինստիտուցիոնալ ներդրողների կողմից:

Հանձնաժողովը քննարկված օրինագծին տվել է ոչ դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Փոխնախարարը նշել է, որ համաձայնագրով նախատեսվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից 15 տարի մարման ժամկետով ՀՀ-ին տրամադրել 3.5 մլն եվրո վարկ, որի նպատակն է աջակցել Հայաստանին` բարելավելու կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի մարզում եւ Սեւան քաղաքում: Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների ու արկղերի ձեռքբերմանը, ինչպես նաեւ նոր աղբավայրի կառուցմանը:

Պատգամավորները փոխնախարարին ուղղել են իրենց մտահոգող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են առաջիկա տարիների ընթացքում աղբահանության սակագնի բարձրացման հնարավորությանը, ծրագրի շրջանակներում աղբի վերամշակմանը եւ նոր աշխատատեղերի ավելացմանը, կառավարության կողմից ծրագրի իրականացման մոնիթորինգին:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

Նիստում հանձնաժողովը հաստատել է «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը:

Հանձնաժողովը որոշել է մայիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:

Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա բյուջետային ծրագրերի կատարողականի հիմնական ցուցանիշների բարելավման առաջին փուլի աշխատանքների ամփոփիչ համաժողովը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...