Տպել
12.05.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամներին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում, ուստի անհրաժեշտ է խթանել համագործակցությունը հատկապես տնտեսության, կրթության, մշակույթի բնագավառներում: Գալուստ Սահակյանը փաստել է, որ պետք է զարգացնել երկու երկրների քաղաքական շփումները՝ ընդգծելով հատկապես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Նա շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատին այս տարվա ապրիլի 9-ին Հայաստանի եւ Թուրքիայի կողմից սեփական պատմության վերաբերյալ ընդհանուր համաձայնության ձեռքբերման մասին ընդունված որոշման համար, որով կոչ է արվում Թուրքիային չխեղաթյուրել պատմությունը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ միջազգային հանրությունը, միանալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար պայքարին, կդատապարտի անցյալում իրագործված ցեղասպանությունները եւ կկանխի նոր սպանդները: ԱԺ նախագահի կարծիքով՝ քաղաքակրթությունը պետք է ազդեցություն ունենա քաղաքականության վրա, ոչ թե հակառակը:

Խորհրդարանի ղեկավարը հյուրերին տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից նախաձեռնվել է ընդդեմ ցեղասպանությունների խորհրդարանական հանձնախմբեր ստեղծելու ծրագիրը, որը շուտով կներկայացվի առաջադեմ պետությունների խորհրդարաններին: Ծրագրով նախատեսվում է, որ բոլոր խորհրդարանները պետք է ունենան նման հանձնախմբեր, որոնք էլ համակարգված աշխատանքով կպայքարեն աշխարհում տեղի ունեցող ցեղասպանությունների դեմ:

Պատվիրակության ղեկավար Հերի վան Բոմելը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւոր եւ պատմական է որակել իրենցը այցը Հայաստան՝ նշելով, որ այն կդառնա երկու երկրների խորհրդարանների համագործակցության մեկնարկը: Նա նշել է, որ պատվիրակության անդամներից շատերը մասնակցել են Նիդերլանդներում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նույն օրերին Նիդերլանդների խորհրդարանում ծավալվել են Ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանավեճեր եւ քննարկումներ: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ որպես ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ իրենք մշտապես հնչեցնելու են Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցերը: Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շրջել են Ազգային ժողովում եւ եղել ԱԺ լիագումար նիստերի դահլիճում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...