Տպել
09.05.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
1 / 9

Մայիսի 9-ին Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈՒ հրամանատարությունն ու մեր երկրում հավատարմագրված օտարեկրյա դեսպաններն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Խորհրդարանի ղեկավարը ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել «Անհայտ զինվորի» հուշաքարին: Մայրաքաղաքի ամենաբարձր հատվածն ամբողջությամբ տոնական էր, արվել էր ամեն ինչ՝ 70-ամյակի շունչն ընդգծելու համար: Խորհրդանշական միջոցառումն սկսվել է զինվորական շքերթով, իսկ երկնքում տոնն ապահովել է հայկական օդուժը: Աժ նախագահը լրատվամիջոցներին տված հարցազրույցում առանձնակի հպարտությամբ է խոսել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի ու դրանում հայերի ունեցած ներդրման մասին: Անդրադառնալով Շուշիի ազատագրմանը՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ այդ էջը հայ ժողովրդի նորագույն պատմության կարեւորագույն հաղթանակն է: Խորհրդարանի ղեկավարը զինվորական վրանային ճաշարանում ճաշել է նաեւ Մեծ հայրենականի ու Արցախյան պատերազմի վետերանների հետ:


09.05.2015
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի քարտուղար (մասնագետ) (ծածկագիր` 1-2.2.-37) 2....

09.05.2015
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի եւ Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 9-ին ընդունել է «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի եւ Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցներին: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը կարեւորել է երիտասարդների դերն ու մասնակցությունը աշխարհում տեղի ունեցող տարբեր...

09.05.2015
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Շուշիի ազատագրման օրվա ու Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ
Ուղերձում ասվում է.«Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա ու Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Տարեցտարի մեր հաղթանակաները ժամանակային իմաստով անցյալ են դառնում, սակայն տարեցտարի դրանք ավելի են արժեւորվում եւ ուղղորդում դեպի նոր հաղթանակներ: Շուշիի ազատագրումը հայ...