Տպել
07.05.2015
Խորհրդարանական լսումներ՝ «Բժշկական մասնագիտացման եւ բժշկական ինքնուրույն մասնագիտական գործունեության միջազգային փորձը» թեմայով
1 / 5

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համատեղ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում մայիսի 7-ին կազմակերպել էր «Բժշկական մասնագիտացման եւ բժշկական ինքնուրույն մասնագիտական գործունեության միջազգային փորձը» թեմայով խորհրդարանական լսումներ:

Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, մարզպետարանների, առողջապահական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ բուժաշխատողներ:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը լսումների ընթացքում նշել է, որ առողջապահության ոլորտում բարձր մասնագիտական որակավորում ունեցող բժշկական մասնագետներ պատրաստելը կարեւորագույն նախադրյալ է որակյալ բժշկական ծառայությունների մատուցման համար:

Բժշկական մասնագիտացումը նպատակ ունի բժշկական կրթական հաստատությունների շրջանավարտներին տալ ինքնուրույն գործունեություն իրականացնելու հնարավորություն եւ գործնական հմտությունների զարգացման մեխանիզմներ:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարեւորել է վերջին տարիներին բժշկական ծառայությունների բարելավմանն ուղղված ջանքերը:

Փոխնախարարի խոսքով՝ որակյալ ծառայություններ ունենալու համար շատ կարեւոր է մասնագիտական շարունակական զարգացումն ու գիտելիքների արդիական լինելը:

Սերգեյ Խաչատրյանը նաեւ տեղեկացրել է որ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է աջակցել այս նախաձեռնությանը՝ ներդնելով նաեւ միջազգային փորձը:

Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի կանանց եւ երեխաների առողջության ամբիոնի վարիչ, հետդիպլոմային բժշկական կրթության պատվիրակ, պրոֆեսոր Հանս Ուլրիխ Բյուխերը ներկայացրել է բժշկական մասնագիտացման եւ բժշկական ինքնուրույն մասնագիտական գործունեության միջազգային փորձը, այդ գործում բժշկական հաստատությունների, բժշկական մասնագիտական ասոցիացիաների ներգրավվածության անհրաժեշտությունը, մակարդակը եւ այդ գործընթացի կարգավորման մեխանիզմները:

Հանս Ուլրիխի խոսքով՝ բժշկական շարունակական մասնագիտական կրթությունը լայն հասկացություն է, նա պարզաբանել է, թե ինչպես պլանավորել եւ կառուցել այն:

Պրոֆեսոր Հանս Ուլրիխը ներկայացրել է Շվեյցարիայի բժշկական համակարգը, պարզել, թե ինչպես են բժշկական կրթություն ստանում ուսանողները, նշել հիմնական բժշկական մասնագիտությունները, բժշկական կրթության իրավական հիմքերը, համալսարանական կրթության իրականացումը:

Անդրադառնալով բժշկական շարունակական մասնագիտական կրթությանը՝ Հանս Ուլրիխ Բյուխերը տեղեկացրել է, որ թեեւ Շվեյցարիայում իրականացվում է բժիշկների մասնագիտացման հսկողություն, այդուհանդերձ դա բժշկի մասնագիտական պարտքն է: Պրոֆեսոր Բյուխերը տեղեկացրել է, որ բժշկական յուրաքանչյուր մասնագիտության համար Շվեյցարիայում կան առանձին ծրագրեր, յուրաքանչյուր բժիշկ երեք տարիների ընթացքում իր գիտելիքների համար ստանում է կրեդիտներ :

Քննարկումը եզրափակվել է հարցուպատասխանով, շահագրգիռ կողմերը ներկայացրել են իրենց տեսակետները:



07.05.2015
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Մայիսի 7-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Պատգամավորները նաեւ ընդունել են «2015 թվականի մայիսի 7-ի արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի (առանց ընդմիջման աշխատելու) մասին» ՀՀ ԱԺ որոշումը: Պատգամ...

07.05.2015
Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Ազգային ժողովի մի խումբ աշխատակիցների
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 7-ին Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ պարգեւատրել է Ազգային ժողովի՝ Արցախյան պատերազմին մասնակցած մի խումբ աշխատակիցների: ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արտյուշա Ահարոնյանը, ԱԺ ...