National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.5.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
06.05.2015
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը շարունակել է քննարկել ՄԻՊ-ի զեկույցը
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ մայիսի 6-ին շարունակել է «2014թ-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկումն ըստ ոլորտների:

Այսօրվա նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալներ Արմեն Գրիգորյանը եւ Տաթեւիկ Խաչատրյանը ներկայացրել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ առողջապահության նախարարության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը վերաբերող զեկույցները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով Ազգային անվտանգության ծառայության արձանագրած դրական զարգացումները, նշել է, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվածների տեսակցություններն իրենց հարազատների հետ կազմակերպելու համար բացվել եւ վարվում է ձերբակալվածների տեսակցությունների եւ զանգերի հաշվառման մատյան, իսկ տեղադրված հեռախոս-ավտոմատի միջոցով ձերբակալվածները կարողանում են զանգահարել իրենց հարազատներին եւ բարեկամներին: Նա նշել է նաեւ, որ ԱԱԾ-ի ձերբակալվածների պահման վայրում իրականացվել է խցերի սանհանգույցների ամբողջական մեկուսացում խցի բնակելի մասից, զբոսանքի վայրում տեղադրվել է նստարան, ձերբակալված անձանց համար նախատեսված ճաշացանկը փակցվում է համապատասխան վայրում, միաժամանակ բռնության հնարավոր դեպքերը բացահայտելու եւ կանխելու նպատակով ԱԱԾ-ում հարցաքննությունից հետո արձանագրվում է ձերբակալվածների մոտ մարմնական վնասվածքների առկայությունը կամ բացակայությունը:

Անդրադառնալով գերատեսչության 2014 թվականի բացթողումներին եւ խնդիրներին՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2014 թվականի ընթացքում ստացել է դիմում-բողոքներ եւ ահազանգեր, ըստ որոնց՝ ծառայություն բերման ենթարկված անձինք չեն ապահովվում փաստաբանով եւ իրավաբանական օգնությամբ:

Արձագանքելով զեկույցին` ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչության պետ Արայիկ Ավետիսյանն ընդգծել է, որ կան նկատառումներ, որոնց հետ նա համաձայն չէ, այդուհանդերձ նա չի ժխտել, որ ոլորտում առկա մի շարք խնդիրներ լուծման կարիք ունեն:

Անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարությանը` Պաշտպանի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը նշել է, որ 2014 թվականից սկսած` պոլիկլինիկաներում իրականացվում են զինակոչիկների պատվաստումներ, ինչի շնորհիվ հետպատվաստումային շրջանում նրանց առողջական վիճակը լիարժեք վերահսկվում է: Ոլորտում առկա ձեռքբերումներից է նաեւ ՀՀ պետական աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթի տրամադրման կարգում փոփոխությունը: Սոցփաթեթի շահառուները տարեկան գոնե 1 անգամ պետք է որոշակի հետազորություններ անցնեն իրենց սպասարկող ամբուլատոր պոլիկլինիկաներում, համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում նրանք կարող են արտահիվանդանոցային պայմաններում օգտվել հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը, անդրադառնալով ոլորտում առկա թերություններին, նշել է որ 2014 թվականին եւս ձեռք է բերվել ոչ պատշաճ որակի դեղորայք, որը դժգոհություններ է առաջացրել պետական պատվերի շրջանակներում դրանք ստացող քաղաքացիների շրջանում:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, արձագանքելով զեկույցում տեղ գտած թերություններին, նշել է,որ 2014 թվականի համեմատ արդեն 2015 թվականին տարվել են բազմաթիվ աշխատանքներ՝ լրացնելու ոլորտում առկա բացթողումները: Նա արձանագրել է նաեւ, որ որոշ հարցեր իրենց կողմից ուշադրության են արժանացել հենց ՄԻՊ գրասենյակի զեկույցի միջոցով:

ՄԻՊ գրասենյակի հաջորդ զեկույցը վերաբերում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:

Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին` Տաթեւիկ Խաչատրյանը նշել է, որ սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնության համակարգում առկա են լուրջ խնդիրներ, այդ թվում` կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ, ավելորդ վարչարարություն, օրենսդրական թերություններ: Նա առաջարկել է բարձրացնել ընտանիքի անապահովության համակարգի արդյունավետությունն ու հասցեականությունը, այդ թվում` վեր հանել եւ կանխել կոռուպցիոն ռիսկերը, հնարավոր չարաշահումները, ուժեղացնել վերահսկողությունը տեսուչների աշխատանքի նկատմամբ: Բացի այդ՝ ապահովել նպաստների հասանելիությունը բոլոր խոցելի ընտանիքների համար, ինչպես նաեւ համակարգի վերաբերյալ տեղեկատվական բազայի հասանելիությունը համապատասխան պետական մարմինների համար, վերանայել ընտանեկան նպաստի բանաձեւը:

Արձանագրելով ոլորտի դրական զարգացումները` զեկուցողը նշել է, որ սահմանվել է մայրության միանվագ նպաստի նոր կարգ, որի արդյունքում երրորդ եւ չորրորդ երեխայի ծննդյան համար պետության կողմից կտրամադրվի 1 մլն դրամ, իսկ հինգերորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում` 1մլն 500 հազար դրամ:


06.05.2015
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մայիսի 6-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծեր...

06.05.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի (մամոգրաֆիայի կենտրոն) կոնֆերանս դահլիճում կազմակերպում է «Բժշկական մասնագիտացման եւ բժշկական ինքնուրույն մասնագիտական գործունեության միջազգային փորձը» թեմայով խոր...

06.05.2015
ԱԺ մշտական հանձնաժողովի այցը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ
Մայիսի 6-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը եւ Արթուր Ստեփանյանը աշխատանքային այցով եղել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ռազմական ինստիտուտի գիտխորհրդի դահլիճում հ...

06.05.2015
Տեղի է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ մայիսի 6-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am