National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.5.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
05.05.2015
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Մայիսի 5-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցումով քննարկել է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանի ներկայացմամբ: Օրինագծի նպատակն է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, որոնց արդյունքում ոլորտը կարգավորող լիազորված մարմինների միջեւ կիրականացվի գործառույթների հստակ տարանջատում: Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ավիափոխադրողների հավաստագրման գործընթացում, ինչը կարգավորիչ դաշտի նկատմամբ կունենա դրական ազդեցություն՝ նպաստելով քաղաքացիական ավիացիայի ոլորտի իրավահարաբերությունների արդյունավետ կանոնակարգմանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Կառավարությունն առաջարկում է պարտադիր դրոշմավորման ենթակա բոլոր ապրանքները դրոշմավորելու հնարավորություն ընձեռել նաեւ այդ ապրանքներն արտադրող կամ ներմուծող չհանդիսացող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին: Առաջարկվում է նաեւ վիտամինները, պատվաստանյութերը, դեղերն ու օծանելիքը երկրորդային շուկայում առանց դրոշմավորման իրացնելու թույլատրելի ժամկետը 2015 թ. ապրիլի 30-ի փոխարեն սահմանել մինչեւ 2015 թ. հունիսի 1-ը:

Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել նաեւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի ընդունումը հնարավորություն կտա արտահանման ոլորտում ներգրավել փոխառություններ, որոնք կապահովվեն արտահանման ճյուղերի ֆինանսական կայունությունը եւ կխթանեն շինարարական ծառայությունների արտահանմանը: «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա այդ աշխատանքներում ներգրավել նաեւ ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատուժ՝ անկախ աշխատանքների իրականացման վայրից: Արդյունքում արտահանման ոլորտում ներգրավված աշխատուժն ապահովված կլինի կայուն եկամուտով: «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխությունները նպատակ ունեն նաեւ շահագրգռել արտահանող կազմակերպություններին՝ իրենց աշխատանքներում ներգրավելու ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատուժին:

Երկրորդ ընթերցմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը քննարկման է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցողը, ներկայացնելով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված փոփոխությունները, նշել է, որ ԱԺ պատգամավորների եւ կառավարության առաջարկները մեծամասամբ ընդունվել են:

Հանձնաժողովը քննարկումների արդյունքում մայիսի 5-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված վերոնշյալ օրինագծի եւ օրենսդրական փաթեթների վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2012 թվականի դեկտեմբերի 8-ին հաստատված` Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ առաջարկվում է փոփոխություններ կատարել Կիոտոյի արձանագրության «Ա» եւ «Բ» հավելվածներում, մասնավորապես՝ սահմանել այդ արձանագրության կողմ հանդիսացող զարգացած երկրների կողմից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման երկրորդ ժամանակաշրջանի՝ 2013-2022 թթ. քանակական պարտավորությունները:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 15 տարի մարման ժամկետով ՀՀ-ին կտրամադրի 3.5 մլն եվրո վարկ, որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ բարելավելու կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի մարզում եւ Սեւան քաղաքում: Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների ու արկղերի ձեռքբերմանը, ինչպես նաեւ նոր աղբավայրի կառուցմանը:

Քննարկված միջազգային համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Հանձնաժողովը որոշել է  առաջիկայում հրավիրել խորհրդարանական լսումներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 3 ծրագրերի վարկային համաձայնագրերի վերաբերյալ:


05.05.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի մայիսի 7-9-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսյան տոնակատարություններին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Արտակ Զաքարյանը, Շուշան Պետրոսյանը, Արագած Ախոյանը, Արծվիկ Մինասյանը, Վահան Կարապետյանը, Ռուբիկ Հակոբյանը: ...

05.05.2015
Խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, գումարվել է ԱԺ արտահերթ նիստ: Ազգային ժողովի որոշմամբ՝ արտահերթ նիստի յուրաքանչյուր օր կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ: Առաջին ընդմիջման տեւողությունը մե...

05.05.2015
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը շարունակել է քննարկել ՄԻՊ-ի զեկույցը
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, Էլինար Վարդանյանի նախագահությամբ, մայիսի 5-ին շարունակել է «2014թ-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին» ՀՀ մարդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am