Տպել
30.04.2015
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 30-ին հյուրընկալել է Արմավիրի մարզի Մյասնիկյան եւ Դալարիկ համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Մինչ այդ հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, ինչպես նաեւ հետեւել պատգամավորների աշխատանքին:

Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է հանրապետության օրենսդիր մարմնի աշխատանքը եւ երկրի ներքաղաքական իրավիճակը: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ինչպես նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին:

Դպրոցականները, ավանդույթի համաձայն, Հերմինե Նաղդալյանին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Նրանք մասնավորապես հետաքրքրվել են սահմանում տիրող իրավիճակով ու զոհերով, կրթական ծրագրերով ու վարձավճարներով: Արմավիրի դպրոցականներին մտահոգել է նաեւ Հայաստանում աղանդավորական խմբերի գործունեությունը:

Հանդիպման ավարտին աշակերտներն ու ուսուցիչներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:



30.04.2015
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Մինչ ընդհատված հարցի քննարկումն սկսելը՝ պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստի աշխատանքին հետեւող Արմ...

30.04.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով մայիսի 2-4-ը Ստեփանակերտ կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Կարին...