Տպել
29.04.2015
Հանդիպում Ազգային ժողովում
1 / 1

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանն ապրիլի 28-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորներ Մանֆրեդ Գրունդի եւ Ֆոլկմար Ֆոգելի հետ:

Ողջունելով գերմանացի գործընկերների այցը խորհրդարան՝ Արտակ Դավթյանը կարեւորել է Գերմանիայի քաղաքացիների եւ քաղաքական գործիչների մասնակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին: Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին եւ միջազգային հանրության արձագանքին՝ պարոն Դավթյանը նշել է, որ աշխարհում տեղի է ունեցել կարեւոր փոփոխություն այդ ուղղությամբ, եւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը թեւակոխել է նոր փուլ:

Մանֆրեդ Գրունդը նշել է, որ հայ-գերմանական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, եւ Բունդեսթագում Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբից բացի, ցանկություն կա ձեւավորելու նաեւ Գերմանիա-Հայաստան բարեկամական խումբ: Բարեկամական խմբի ստեղծման ուղղությամբ Բունդեսթագում արդեն տարվում է որոշակի աշխատանք. կազմվում են իրավական փաստաթղթերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:



29.04.2015
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Ապրիլի 29-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:...

29.04.2015
Տեղեկատվություն
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մայիսի 1-ը ոչ աշխատանքային է, ապրիլի 27-30-ի քառօրյա նիստերին հաջորդող ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 8-ին՝ ժամը 11:10-ից, ԱԺ 334 սենյակում: Հիշեցնենք խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամերը՝ Ժառանգություն 11:10-11:30 ՀՅԴ 11:30-11:50 ՕԵԿ 11:50-12:...

29.04.2015
Բաց դաս Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 29-ին հյուրընկալել է Արմավիրի մարզի Սարդարապատ, Շենիկ եւ Արգինա համայնքների հիմնական դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել ...

29.04.2015
Գալուստ Սահակյանը ներկա է եղել «Գյուլունյա» գրքի շնորհանդեսին
Ապրիլի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գյուլունյա» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նա...