National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
28.04.2015
Ազգային ժողովը շարունակել է նիստերի աշխատանքը
1 / 11

Ապրիլի 28-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստերի ընթացքին հետեւող Արտաշատի ավագ դպրոցի աշակերտներին եւ մանկավարժներին:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Նախատեսվում է կարգավորել առողջապահության բնագավառում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման խնդիրները

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը նշել է, որ ներկայացված նախագծերի փաթեթի նպատակն է կարգավորել առողջապահության բնագավառում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման առկա խնդիրները: Զեկուցողը տեղեկացրել է, որ փաթեթի մշակման ընթացքում հաշվի է առնվել միջազգային փորձը: Ըստ Արա Բաբլոյանի՝ եվրոպական երկրներում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովվում է տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների համադրմամբ: «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է բուժաշխատողներին տալ ավելի լայն եւ բազմաբնույթ հնարավորություն՝ իրենց մասնագիտական զարգացումն արդի բժշկական օգնության եւ սպասարկման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Առաջարկվում է նաեւ ստեղծել բուժաշխատողների շտեմարան, որում ներառվելու են բուժաշխատողների անհատական տվյալները: Նախատեսվում է նաեւ պատասխանատվության ենթարկել այն բժշկական հաստատությանը, որը կթույլատրի բուժաշխատողին մասնագիտական աշխատանքային պարտականություններն իրականացնել առանց շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրել է Մկրտիչ Մինասյանը:

Հարակից զեկույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ներկայացնելով կառավարության դրական եզրակացությունը, նշել է, որ համակարգը փոփոխությունների կարիք ունի, եւ հարցը կառավարությունում տեւական քննարկումների փուլ է անցել:

ԱԺ պատգամավորներն իրենց տեսակետներն են հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Հրանտ Բագրատյանը, կողմ լինելով առաջարկվող փոփոխությանը, առաջարկել է հեղինակներին խմբագրել օրինագծերի փաթեթը եւ բժիշկների գնահատման, լիցենզավորման ու կրեդիտավորման գործընթացում վճռական դեր հատկացնել սպառողին՝ հիվանդին: Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ կառավարությունն իր առաջիկա մոտեցումները պետք է առավել հստակեցնի: Նա անդրադարձել է ոլորտի ֆինանսավորման խնդիրներին:

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի ապրիլի 29-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:


28.04.2015
Բաց դաս Ազգային ժողովում
Ապրիլի 28-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Արտաշատի ավագ դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին: Նրանք նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, հետեւել պատգամավորների աշխատանքին: Ողջունելով նրանց՝ ԱԺ նախագահը խոսել է օրենսդիր իշխանության գործունեությ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am