Տպել
28.04.2015
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

Ապրիլի 28-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Արտաշատի ավագ դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին: Նրանք նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, հետեւել պատգամավորների աշխատանքին:

Ողջունելով նրանց՝ ԱԺ նախագահը խոսել է օրենսդիր իշխանության գործունեության մասին՝ նշելով, որ այն կարեւոր հարթակ է, որտեղ քննարկվում են եւ օրենսդրական լուծում ստանում հասարակական հնչեղություն ունեցողն եւ կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնավորապես անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ նշելով, որ բազմաթիվ քաղաքացիների եւ կազմակերպությունների աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել դրանք բարձր մակարդակով կազմակերպելը: ԱԺ նախագահը կարեւորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացումն աշխարհի տարբեր հատվածներում, որոնք էլ ավելի են համախմբել հայ ժողովրդին:

Այնուհետեւ Գալուստ Սահակյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են հայ-թուրքական հարաբերություններին, Արտաշատի դպրոցի վերանորոգմանը, աղանդավորական խմբերի գործունեությանը մեր երկրում, Հայաստանի՝ միջազգային կառույցների հետ հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրին:

Այցի ավարտին աշակերտներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:


28.04.2015
Ազգային ժողովը շարունակել է նիստերի աշխատանքը
Ապրիլի 28-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստերի ընթացքին հետեւող Արտաշատի ավագ դպրոցի աշակերտներին եւ մանկավ...