Տպել
24.04.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան- Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ապրիլի 24-ին ընդունել է Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Գունդարս Դաուդզեին եւ ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին:

Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի համար այս ծանր օրերին այստեղ գտնվելու եւ վշտակցություն հայտնելու համար: Նա ընդգծել է, որ 21-րդ դարում որեւէ մեկն իրավունք չունի մոռանալու տարբեր ազգերի նկատմամբ եւ տարբեր ժամանակներում իրականացված ոճրագործություններն ու ցեղասպանությունները, քանի որ, ինչպես նշել է ԱԺ փոխնախագահը, ցեղասպանության մասին լռելն այսօր հավասարազոր է հանցագործության: Նա ընդգծել է, որ առաջադեմ մարդկությունը պետք է ոչ միայն դատապարտի Հայոց ցեղասպանությունը, այլեւ քրեականացնի Ցեղասպանության ժխտումը: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Լատվիայի խորհրդարանը եւս կհամալրի այն երկրների ցանկը, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Գունդարս Դաուդզեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ իր զորակցությունը հայտնել տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ: Նա կարեւորել է երկկողմ կապերի ամրապնդումն ու փոխգործակցության խորացումը:


24.04.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 24-ին ընդունել է Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկային: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Ողջունելով լիտվացի իր գործընկե...

24.04.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 24-ին ընդունել է Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատի առաջին փոխնախագահ Նորմա Աբդալա դե Մատարասոյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: ԱԺ նախագահը,...

24.04.2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, ամեն տարվա այս օրն առանձնահատուկ է մեր հիշողության եւ ներաշխարհի համար, առանձնահատուկ՝ անցյալի` այսօր արդեն 100-ամյա ցավի եւ ապագային ուղղված ասելիքի տեսքով, ցավ՝ ծնված վաղեմության ժամկետ չունեցող ոճիրից եւ նույն ոճիրից ծնունդ առած ասելիք՝ ...