National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
23.04.2015
Գալուստ Սահակյանը հանդիպումներ է ունեցել գլոբալ ֆորումի շրջանակում
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 23-ին, շարունակելով մասնակցությունը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին, ընդունել է ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Չիլիի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ տիկին Դենիսե Պասկալ Ալենդեի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներին Չիլիի խորհրդարանի պատվիրակության մասնակցության համար: Հյուրերի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կարեւորել է գլոբալ ֆորումի անցկացումը: Նա մասնավորապես նշել է, որ ֆորումին մասնակցող պատվիրակությունները եւս մեկ անգամ աշխարհին ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի ժխտողականությունը դատապարտված է անհաջողության: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է այն միտքը, որ ցեղասպանությունների եւ այլ ոճրագործությունների կանխարգելման հիմնական միջոցը դրանց ճանաչումն ու դատապարտումն է: Նա նշել է նաեւ, որ այս օրերին Հայաստանն ու Հայոց ցեղասպանությունն առավել ճանաչելի դարձան աշխարհին. դրա վառ վկայությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված միջազգային արձագանքներն են:

Գալուստ Սահակյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, այն է՝ Հայաստանի պայքարն այնքան է շարունակվելու, որքան անհրաժեշտ կլինի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման համար:

Չիլիի խորհրդարանի փոխնախագահը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, կարեւորել է Չիլիի խորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան եւ մասնակցությունը ոգեկոչման արարողություններին: Փոխնախագահի խոսքով՝ Չիլիի բնակչությունը գիտակցում է, որ աշխարհում ցեղասպանություններ չպետք է լինեն:

Նա նշել է, որ Հայաստանում իրականացվող այս միջոցառումները չափազանց կարեւոր են աշխարհի համար. Հայաստանը բարձրաձայնում է, որ այլեւս չի կարելի ժխտելով ապրել: Չիլիի խորհրդարանի փոխնախագահը հանդիպման ընթացքում խոսել է նաեւ երկկողմ հարաբերությունների մասին եւ նշել, որ երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցությունը պետք է առավել ակտիվացնել:

Դենիսե Ալենդեն կարեւորել է խորհրդարանականների համագործակցությունը, որի արդյունքում աշխարհում կտիրի խաղաղություն, եւ 100 տարի առաջ կատարված հանցագործությունները չեն կրկնվի:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է նաեւ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության պատվիրակությանը:




23.04.2015
«Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդես ԵԽԽՎ-ում
Ապրիլի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Լուսանկարների հավաքածուն ներկայացնում է անցյալ դարասկզբի համաշխարհային մամուլի անդրադարձը հայերի մասին: Ցուցահանդեսի բ...

23.04.2015
Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումում
«Հարգելի գործընկերներ, հարգարժան հյուրեր, ֆորումի մասնակիցներ, նախ թույլ տվեք ողջունել ձեր ներկայությունն ու մասնակցությունն այս ֆորումին եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Անշուշտ, ցանկալի կլիներ, որ ցեղասպանություն երեւույթն ընդհանրապես գոյություն չունենար: Սակայն, ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am