Տպել
22.04.2015
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 3

Ապրիլի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 27-30-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 7 հարց, 4 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 139 հարց, 38 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 27-30-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի ապրիլի 27-ի նիստում:


22.04.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 22-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Գալուստ Սահակյանը, ողջուն...

22.04.2015
Գալուստ Սահակյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի պատվիրակության հետ
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում ապրիլի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Լիբանանի խորհրդարանի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում է նաեւ Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սերժ Թուրսար...