Տպել
22.04.2015
Գալուստ Սահակյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի պատվիրակության հետ
1 / 3

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում ապրիլի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Լիբանանի խորհրդարանի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում է նաեւ Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սերժ Թուրսարկիսյանը:

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին Լիբանանի խորհրդարանի պատվիրակության մասնակցության համար: Կողմերը քննարկել են Ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանն ու Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը վերաբերող հարցեր: Իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես նշել է, որ ցեղասպանությունների եւ մյուս ոճրագործությունների կանխարգելման հիմնական միջոցը դրանց ճանաչումն ու դատապարտումն է: Նա նշել է նաեւ, որ այս օրերին Հայաստանն ու Հայոց ցեղասպանությունն ավելի ճանաչելի դարձան աշխարհի համար. դրա վառ վկայությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված միջազգային արձագանքներն են:

Գալուստ Սահակյանը, խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ժխտման մասին, նշել է, որ Հայաստանի պայքարն այնքան կտեւի, որքան անհրաժեշտ կլինի հատուցման հասնելու համար:



22.04.2015
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 27-30-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:...

22.04.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 22-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Գալուստ Սահակյանը, ողջուն...