National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
21.04.2015
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Ապրիլի 21-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ ապրիլի 21-ի հերթական նիստում քննարկել է պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Էդմոն Մարուքյանի, Մարգարիտ Եսայանի եւ Արման Սահակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» առաջին ընթերցմամբ ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը նշել է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների շահերն արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ: Այսինքն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քննիչը պարտավոր է շահագրգիռ անձանց գրավոր տեղեկացնել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին եւ միաժամանակ պարզաբանել, որ քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով նախատեսված կարգով: Ըստ համահեղինակի` նշված նորմերի մեկնաբանությունը թույլ է տալիս եզրակացնել, որ քննիչը զուտ տեղեկացնում է որոշման մասին, իսկ շահագրգիռ անձինք, տեղեկանալով կասեցված վարույթի մասին, չեն ստանում որոշման պատճենը, այլ ուղղակի վերջիններիս բացատրում են դրա բողոքարկման հնարավորության մասին:

Պարոն Մարուքյանը նշել է նաեւ, որ հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումն ուղղակիորեն վերաբերում է տուժողի շահերին, իսկ անձանց արդյունավետ պաշտպանության իրավունքի իրականացման համար միջոցների նախատեսումն ու մատչելիության ապահովումը պետության պարտականությունն է: Հետեւաբար, տրամաբանական կլիներ, որ քննիչը տուժողին տրամադրեր քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշման պատճենը եւ պարզաբաներ, որ նշված որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:

Նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Օրակարգի երկրորդ` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Փոփոխություններով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության իրականացման համար պահանջվող լիցենզիան կհանվի եւ կփոխարինվի ծանուցմամբ:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւս քննարկվել է առաջին ընթերցումով: Արմեն Եղիազարյանը նշել է, որ առաջարկվում է առեւտրի իրականացման վայրի կազմակերպչին տրամադրվող լիցենզիան փոխարինել գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող անձի կողմից ծանուցմամբ, ուժը կորցրած ճանաչել հանրային սննդի օբյեկտում աշխատող բարմենին, մատուցողին մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի առկայության պարտադիր պահանջները, հանել պաշտոնատար անձի կողմից գնապիտակների ստորագրման, ուղեկցող հաշվարկային փաստաթղթում վառարանից հացի հանման ժամի նշված լինելու պահանջները:

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ այն հարկ վճարողները, որոնք նախկինում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն են ներկայացրել հարկային մարմին եւ մինչեւ հաշվետու ժամանակաշրջանի փետրվարի 20-ը համապատասխանաբար չեն ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, հարկային մարմին գործունեությունը վերսկսելու մասին հայտարարություն ներկայացնելու դեպքում նույնպես կհամարվեն համապատասխանաբար շրջանառության հարկ վճարողներ, եթե գործունեությունը վերսկսելու մասին հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ կառավարությունն օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար: Նշվել է, որ ֆինանսների նախարարության կողմից իրականացվում են հարկային օրենսգրքի մշակմանն ուղղված աշխատանքներ, որոնց շրջանակում վերանայվելու են նաեւ խնդրո առարկա հարցերին առնչվող կարգավորումները:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը քննարկված երեք օրենսդրական փաթեթների վերաբերյալ տվել է դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:


21.04.2015
Աշխատանքային հանդիպում
Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Էլինար Վարդանյանի նախագահությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) աջակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում մի շարք հասարակական կազմակերպությունների հետ` առանց ծնողական խնամքի մնացած երե...

21.04.2015
Տեղի է ունեցել աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների, ՀՀ ֆինանսների, պաշտպանության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալ...

21.04.2015
Տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների եւ լիագումար նիստերը
Ապրիլի 16-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 42-րդ լիագումար նիստը, ինչպես նաեւ՝ Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների, Գիտության եւ կրթության, Իրավական հարցերի հանձնաժողովների նիստերը: ԱՊՀ ՄԽ...

21.04.2015
ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ընդունվել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարություն
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 21-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում եղել է ՀՀ Ազգային ժողովի նախորդ նիստում քննարկված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարության քվեարկության հարցը: ԱԺ հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am