Տպել
20.04.2015
Աշխատանքային այց ՀՕՊ զորամաս եւ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ
1 / 11

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ ապրիլի 20-ին աշխատանքային այցով եղել է ՀՕՊ զորամասում եւ ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում:

Հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Արթուր Ստեփանյանը եւ Աբրահամ Մանուկյանը շրջել են զորամասում, ծանոթացել պայմաններին, ինչպես նաեւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են զորամասում առկա խնդիրները:

Այնուհետեւ հանձնաժողովի անդամներն Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում ծանոթացել են ինստիտուտի կառուցվածքին, ստեղծման պատմությանը, պայմաններին, ավիացիոն տեխնիկայի կիրառմանը եւ մասնագիտական որակի բարձրացմանն ուղղված քայլերին: Ինստիտուտի դասախոսական անձնակազմի հետ քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին ու զարգացման հեռանկարներին:

Հանձնաժողովի անդամները նաեւ շրջայց են կատարել ինստիտուտի բաժիններով, եղել դասասենյակներում, գրադարանում, հատուկ մասնագիտացված եւ տեխնիկայով հագեցած լսարաններում, ծանոթացել ինստիտուտի հնարավորություններին :

Կորյուն Նահապետյանը վստահեցրել է, որ հանդիպման ընթացքում առաջ քաշված խնդիրների լուծման համար կկազմակերպվեն աշխատանքային խորհրդակցություններ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...