Տպել
18.04.2015
Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ միջոցառումներ
1 / 9

Ապրիլի 14-16-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր Փորձագիտախորհրդատվական կենտրոնի նիստերը:

Նիստերին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հովհաննես Սահակյանը, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Ապրիլի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր Փորձագիտախորհրդատվական կենտրոնի նիստը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Կենտրոնի նիստերի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների ազգային օրենսդրությունների մերձեցման եւ ներդաշնակեցման հարցը, ՀԱՊԿ ԽՎ 2016-2020թթ. գործունեության ծրագրի, ինչպես նաեւ այլ մոդելային օրենքների նախագծեր: Շուրջ տասներկու նախագծեր քննարկվել են եւ ընդգրկվել ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովների նիստերի օրակարգում:

Հաջորդ օրը՝ ապրիլի 15-ին, տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի հանձնաժողովների նիստերը:

ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել բազմաթիվ հարցեր, ընդունվել են որոշումներ: «ՀԱՊԿ ձեւաչափում հավաքական եւ միջազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված միջխորհրդարանական համագործակցության հեռանկարային ուղղությունները արդի ժամանակաշրջանում» միջազգային գիտագործնական համաժողովի անցկացման հարցի շուրջ առաջարկություններով եւ զեկույցով հանդես է եկել Խոսրով Հարությունյանը:

Նույն օրը ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են մի շարք փաստաթղթեր: «ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների նախագահերի 2014թ. անցկացված համակարգող խորհրդակցության արդյունքները» զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

ՀԱՊԿ ԽՎ սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Ապրիլի 16-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը եւ Խոսրով Հարությունյանը:

Նիստում քննարկվել են բազմաթիվ հարցեր, մասնավորապես՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի ուսումնասիրման եւ խորհրդարանական մոնիթորինգի անցկացման ընդհանուր պահանջների վերաբերյալ հարցը, ՀԱՊԿ ԽՎ ազգային օրենսդրությունների մերձեցման եւ ներդաշնակեցման 2016-2020թթ. ծրագրի նախագիծը, որոնց վերաբերյալ ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացրած բազմաթիվ առաջարկներն ընդունվել են:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ԵԱՀԿ ԽՎ 2015 թ. ձմեռային նստաշրջանի արդյունքներին վերաբերող հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Խորհրդի նիստում քննարկվել են նաեւ կազմակերպչական հարցեր:

Նույն օրը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների եւ ԵԱՀԿ ԽՎ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը, որը վարել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր լիագումար նիստին: Նիստում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:


18.04.2015
ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Սրտի խոր ցավով տեղեկացա տաղանդավոր մարզիկ, հայկական ֆուտբոլի իսկական լեգենդ Հարություն Քեհեյանի մահվան մասին: Հարությու...

18.04.2015
ԱՊՀ ՄԽՎ-ում պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ ասուլիսով
Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ապրիլի 17-ին տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստի ավարտից հետո, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ...

18.04.2015
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 17-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով: Լսումներին մասնակցում էին ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններ, արտաքին գործերի նախարարության, հասարակական կազմակերպությունների ներ...