National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
18.04.2015
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 4

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 17-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով: Լսումներին մասնակցում էին ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններ, արտաքին գործերի նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, ոլորտի փորձագետներ։

Բացման խոսքում hանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները՝ տարբեր մակարդակներով եւ տարբեր ոլորտներում, ինչը կամրագրվի ՀՀ-ԵՄ համագործակցությունը կարգավորող նոր իրավական շրջանակի ձեւավորմամբ: Տիկին Զոհրաբյանը նշել է, որ Ռիգայի գագաթաժողովում Հայաստանը համապարփակ փաստաթուղթ չի ստանա, սակայն հիմնական ազդակներն ու ապագա փաստաթղթի շրջանակը, կարծում է, որ կձեւակերպվեն։ Ուստի, հրավիրված լսումները հրաշալի հնարավորություն են՝ մտքերի բաց ու անկաշկանդ փոխանակման համար։

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանությունն ընդունող եւ դատապարտող բանաձեւի ընդունման կապակցությամբ՝ նշելով, որ ԵԽ-ն ապացուցեց, որ որեւէ քաղաքական եւ տնտեսական շահ չի կարող բարձր լինել պատմական արդարությունից:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ընդգծել է, որ ԵՄ-ն կարեւորում է հարաբերությունները Հայաստանի հետ եւ պատրաստ է խորացնել երկկողմ կապերը: Նա կարեւորել է ընթացիկ տարում ՀՀ-ԵՄ համագործակցությունը Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափում: Պարոն Հրիսթեան ողջունել է ՀՀ խորհրդարանի վերահսկողական գործառույթը եւ քաղաքացիական հասարակության ներգրավումը օրենսդրական աշխատանքում: Տրայան Հրիսթեան նշել է նաեւ, որ ԵՄ-ն կշարունակի արդիականացման ծրագրերը եւ անհրաժեշտ բարեփոխումները՝ այս հարցում կարեւորելով խորհրդարանականների աջակցությունը:

Անդրադառնալով Ռիգայի գագաթաժողովին՝ պարոն Հրիսթեան կարծիք է հայտնել, որ այն հնարավորություն կընձեռի գնահատելու երկկողմ հարաբերությունների մակարդակը, արձանագրված ցուցանիշները, ԵՄ-ի եւ արեւելյան գործընկերների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ կուրվագծվեն հետագա գործունեության ռազմավարական ուղենիշերը: Տրայան Հրիսթեայի համոզմամբ՝ ԵՄ-ն արդյունավետ աշխատում է գործընկեր երկրների հետ՝ փորձելով խուսափել եվրոպական մայրցամաքում նոր բաժանարար գծերից:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ելույթում նշել է, որ գագաթաժողովը Վիլնյուսից հետո դառնալու է այն կարեւոր հարթակը, որտեղ ամփոփվելու են նախորդ գագաթաժողովում Արեւելյան գործընկերության երկրների համար սահմանված համագործակցության հետագա ուղիները: Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է եվրոպական համագործակցությունն արդեն որպես Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Պարոն Զաքարյանը հավելել է, որ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն չի կարող խոչընդոտ լինել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար: Նա անդրադարձել է երկկողմ հարաբերությունների օրակարգում ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորմանը: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ գագաթաժողովը Արեւելյան գործընկերության անդամ երկրներին հնարավորություն կընձեռի նորովի գնահատել Եվրամիության եւ գործընկեր պետությունների հարաբերություններն ու ձեռքբերումները:

Զեկույցով հանդես է եկել նաեւ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նա նշել է, որ Հայաստանի՝ եվրաինտեգրմանը նվիրված ցանկացած միջոցառում իր համար ողջունելի է եւ պարտավորեցնող: Պարոն Պողոսյանը խոսել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների հնարավոր զարգացումների մասին: Նա անդրադարձել է կոռուպցիայի վերացման, պետական կառավարումը բարելավելու, շուկան մենաշնորհներից ազատելու եւ ավելի ազատական ու մատչելի դարձնելու, սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ ներդնելու խնդիրներին եւ կարեւորել դրանց լուծումը: Թեւան Պողոսյանը հույս է հայտնել, որ Ռիգայի առաջիկա գագաթաժողովը լավ հնարավորություն է բազմաթիվ գործնական առաջարկների եւ ծրագրերի իրականացման համար։

ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգում մեծապես կարեւորվում է խորհրդարանական ձեւաչափը եւ օրենսդիրների ներգրավվածությունը, ինչի վկայությունն են մարտին Երեւանում հաջողությամբ անցկացված Եվրանեսթ ԽՎ-ի եւ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների նիստերը: Ըստ փոխնախարարի՝ ՀՀ-Եվրամիություն հարաբերությունները կարգավորող նոր իրավական շրջանակ ձեւավորելու ուղղությամբ դեռեւս 2014 թվականի տարեվերջից Եվրամիության հետ մեկնարկել է մտքերի փոխանակման գործընթաց, որի արդյունքում էլ ձեւավորվել է քննարկումների երկու հարթակ՝ քաղաքական, արդարադատության ու անվտանգության ոլորտային ուղղություններով եւ առեւտրատնտեսական հարցերի շուրջ: Մեկ ամիս առաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԵՄ-ի հետ մտքերի փոխանակման գործընթացի եզրափակիչ կոնֆերանսը, որի ընթացում ամփոփվել են ապագա համաձայնագրի ամբողջական շրջանակի շուրջ քննարկումների արդյունքները: Ակնկալվում է, որ հիմնվելով այդ քննարկումների արդյունքների վրա՝ Եվրոպական հանձնաժողովը ԵՄ անդամ պետություններին կներկայացնի մանդատ, որի՝ ԵՄ խորհրդի կողմից հաստատման դեպքում, ՀՀ-ի հետ բանակցությունները կմեկնարկեն նոր իրավապայմանագրային հիմքի վրա: Փոխնախարարը հույս է հայտնել, որ մանդատը կհաստատվի մինչեւ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովը:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ համագործակցության առաջիկա հեռանկարներին: Նա ԵՄ աջակցության ծրագրերի արդյունավետ իրականացման հարցում կարեւորել է մոնիթորինգի գործիքի կիրառումը: Պարոն Բեքարյանը խոսել է Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափի զարգացման մասին, ինչը մշտապես տորպեդահարվում է Ադրբեջանի կողմից:

Քննարկվող թեմայի շուրջ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները եւ ՀԿ ներկայացուցիչները: Նրանք կարեւորել են հանձնաժողովի կողմից խորհրդարանական լսումների անցկացումը, որը հնարավորություն է տալիս քննարկելու ՀՀ-ԵՄ համագործակցության ուղիները: Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է Հայաստանում խոսքի ազատության, ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Մհեր Շահգելդյանը կարեւորել է ԵՄ-ի կողմից անդամ երկրների հանդեպ անհատական մոտեցում ցուցաբերելը, ինչն առավել ճկուն գործիք է: Կորյուն Նահապետյանը հույս է հայտնել, որ Ռիգայի առաջիկա գագաթաժողովը բարենպաստ իրավական միջավայր կստեղծի ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարներն առավել ամրապնդելու համար:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված «Հայաստանում եվրոպական հարեւանության իրականացում, 2014 թ. ընթացքում գրանցած առաջընթացը եւ առաջարկություններ գործողությունների համար» զեկույցին:

Ամփոփիչ խոսքում Տրայան Հրիսթեան ներկայացրել է իր պարզաբանումները պատգամավորների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հարցադրումների վերաբերյալ: Նա փաստել է, որ ԵՄ-ն հարգում է ՀՀ իշխանությունների՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը եւ պատրաստ է շարունակելու երկխոսությունը Հայաստանի հետ:

Ամփոփիչ ելույթում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ պետք է խուսափել բաժանարար ուղիներից, եւ հաշվի առնելով ԵՏՄ առջեւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ փորձել գտնել համադրելի տարրեր ԵՄ-ի հետ խիստ անհրաժեշտ հարաբերությունները ճիշտ եւ արդյունավետ կառուցելու համար: Այս համատեքստում տիկին Զոհրաբյանը բերել է Բրազիլիայի օրինակը՝ նշելով, որ «Մերկոսուր» մաքսային միության անդամ լինելը չի խանգարում, որ այդ երկիրը լուրջ առեւտրատնտեսական հարաբերություններ ունենա ԵՄ-ի հետ: Խորհրդարանական լսումներն արդյունավետ գնահատելով՝ Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է հանդիպել Ռիգայի գագաթաժողովից հետո եւ առավել կոնկրետ նախանշել հիմնարար փաստաթղթի այն ուղղությունները, որոնք պետք է ձեւավորեն ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը:


18.04.2015
ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Սրտի խոր ցավով տեղեկացա տաղանդավոր մարզիկ, հայկական ֆուտբոլի իսկական լեգենդ Հարություն Քեհեյանի մահվան մասին: Հարությու...

18.04.2015
ԱՊՀ ՄԽՎ-ում պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ ասուլիսով
Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ապրիլի 17-ին տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստի ավարտից հետո, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ...

18.04.2015
Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ միջոցառումներ
Ապրիլի 14-16-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր Փորձագիտախորհրդատվ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am