Տպել
17.04.2015
Հանդիպում Ազգային ժողովում
1 / 3

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հանդիպել է Բունդեսթագի պատգամավորներ Մարտին Պեթցոլդի եւ Թանկրեդ Շիպանսկու հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Արտակ Դավթյանն իր երախտագիտությունն է հայտնել գերմանացի գործընկերներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Հայաստան այցելելու, ինչպես նաեւ Եվրախորհրդարանում ընդունված բանաձեւի կապակցությամբ: Նա բարձր է գնահատել Գերմանիայի՝ հայ-թուրքական հաշտեցման ուղղությամբ տարվող ջանքերը, սակայն նշել, որ իրական հաշտեցում առանց Հայոց ցեղասպանության ճանաչման չի կարող լինել:

Մարտին Պեթցոլդը նշել է, որ այժմ Գերմանիայում ակտիվ քննարկումներ են ընթանում Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ: Բունդեսթագի պատգամավորը տեղեկացրել է, որ ապրիլի 23-ին Գերմանիայում տեղի կունենա հիշատակի պատարագ, որին կմասնակցի երկրի Նախագահը, իսկ ապրիլի 24-ին Բունդեսթագում կգումարվի հիշատակի նիստ:

Զրուցակիցները խոսել են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության եւ ԵՄ հետ հարաբերությունների զարգացման մասին:

Գործընկերների խնդրանքով խոսելով Բոլոնիայի գործընթացի եւ դրանում Հայաստանի ներգրավվածության մասին՝ Արտակ Դավթյանը նշել է, որ Գերմանիայի փորձն այդ ասպարեզում իրոք օրինակելի է, եւ դժվար է պատկերացնել համաշխարհային կրթական համակարգն առանց Բոլոնիայի գործընթացի: Նա նշել է, որ Հայաստանի՝ այդ գործընթացում քարտուղարության ղեկավարման հետ կապված նախատեսվում են մի շարք միջոցառումներ:

Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանը հույս է հայտնել, որ հայ-գերմանական խորհրդարանական կապերն ավելի կաշխուժանան՝ նպաստելով բարեկամ երկրների հարաբերությունների խորացմանը:



17.04.2015
Ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2015 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ հետեւյալ օրակարգով. ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությա...

17.04.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 17-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստին, որը նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նա...

17.04.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) լիագումար նիստին: Պատվիրակության կազմում էին ԱՊՀ մասնակից պետությունների...