Տպել
17.04.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 17-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստին, որը նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է. «Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս երկուսի կապն առաջին հայացքից անտեսանելի է եւ անուղղակի է թվում, բայց պետք է նշեմ, որ 1915 թվականին հայ ժողովրդի միլիոնուկես զավակներ զոհ դարձան հենց այդպիսի նացիզմի եւ ֆաշիզմի: Թուրքիայի անպատժելիությունն էր, որ ծնեց Մուսոլինիի ֆաշիզմը եւ Հիտլերի նացիզմը: Սրա վառ օրինակը գերմանական ռազմական հրամանատարության առջեւ Հիտլերի հայտարարությունն էր. «Ո՞վ է այժմ հիշում Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»: Սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Գերմանիայի քաղաքականությունը երիտթուրքերի նացիզմի քաղաքականության շարունակությունն էր:

Հայրենական Մեծ պատերազմը, իրականում, մեր ժողովրդի համար եւս մեկ փորձություն հանդիսացավ, հաղթանակի փորձություն, երբ հայերը, այլ ժողովուրդների հետ մեկտեղ պայքարելով ֆաշիզմի եւ նացիզմի դեմ, դիմակայեցին հենց այնպիսի չարիքի, որի զոհը դարձան Օսմանյան կայսրությունում»:


17.04.2015
Ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2015 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ հետեւյալ օրակարգով. ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությա...

17.04.2015
Հանդիպում Ազգային ժողովում
Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հանդիպել է Բունդեսթագի պատգամավորներ Մարտին Պեթցոլդի եւ Թանկրեդ Շիպանսկու հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Արտակ Դավթյանն իր երախտագիտությունն է հայտնել գերմանացի ...

17.04.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) լիագումար նիստին: Պատվիրակության կազմում էին ԱՊՀ մասնակից պետությունների...