Տպել
15.04.2015
ԵԽԽՎ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
1 / 3

Հայաստանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ ապրիլի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Անն Բրասերը, խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին, ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է առերեսվել պատմության հետ եւ հիշել անցյալը, սակայն ոչ թե անցյալով ապրելու, այլ ապագայում նոր սխալներ թույլ չտալու համար: «Հանուն այն նահատակների, որոնք զոհվեցին 100 տարի առաջ, շատ կարեւոր է գալ ընդհանուր հայտարարի այսօրվա դրությամբ, որպեսզի գալիք սերունդները չտեսնեն նման ոճրագործություններ»,- նշել է ԵԽԽՎ նախագահը:

Այցի ավարտին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը տիկին Անն Բրասերին նվիրել է ՀՑԹԻ հրատարակություններից:


15.04.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հետ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացո...

15.04.2015
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի նամակը Կարել Շվարցենբերգին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նամակ է հղել Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Կարել Շվարցենբերգին: «Հարգարժան պարոն Շվարցենբերգ, գոհունակությամբ տեղեկացանք այն մասին, որ սույն թվակ...

15.04.2015
Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 15-ին աշխատանքային մեկօրյա այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Աշխատանքային այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահը կմասնակցի «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին եւ  ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին: Այցի շրջանակում տեղի կունենան նաեւ մ...

15.04.2015
«Հիշում եմ եւ պահանջում» խորագրով հուշ-երեկո Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Ապրիլի 13-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության եւ «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովսկի դահլիճում կայացել է «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Միջոցառումն անցկ...