National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
15.04.2015
«Հիշում եմ եւ պահանջում» խորագրով հուշ-երեկո Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
1 / 3

Ապրիլի 13-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության եւ «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովսկի դահլիճում կայացել է «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Միջոցառումն անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի կողմից պատրաստված ծրագրի շրջանակներում:

Հուշ-երեկոյին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՌԴ Պետդումայի փոխնախագահ Նիկոլայ Լեւիչեւը, ՌԴ Դաշնության խորհրդի սենատորներ, Պետդումայի պատգամավորներ՝ «Եդինայա Ռոսիա» եւ այլ խմբակցություններից, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայ համայնքի հայտնի գործիչներ, մշակութային եւ հասարակական բնագավառների անվանի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով ներկաներին ողջունել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, աղոթք է հնչեցրել Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, որից հետո ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Հերմինե Նաղդալյանն իր խոսքում ներկայացրել է 1915թ-ին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության վերաբերյալ անժխտելի պատմական փաստեր` ընդգծելով մեր ժամանակներում մարդկության հանդեպ ոճրագործությունների դեմ պայքարում միջազգային քաղաքակիրթ հանրության համախմբման կարեւորությունը:

«Ցեղասպանության կանխարգելումն այն նպատակն է, որին պետք է ձգտի ողջ միջազգային քաղաքակիրթ հանրությունը: Մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի սերունդ, զգում ենք առանձնահատուկ պատասխանատվություն ցեղասպանությունների ճանաչման եւ կանխարգելման միջազգային պայքարում, ցեղասպանությունը վերապրած ժողովուրդների իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության վերահաստատման հարցերում», - նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Հերմինե Նաղդալյանն իր ելույթում դիմել է ողջ աշխարհի հանրությանը՝ կոչ անելով Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրերին հայերի հետ միասին ոգեկոչել 1,5 միլիոն նահատակների հիշատակը, ովքեր նույնիսկ գերեզման չունեցան իրենց հայրենիքում:

«Մենք կոչ ենք անում հարգել սխրանքը նրանց, ովքեր, հրաշքով փրկվելով, սփռվեցին ամբողջ աշխարհում ու ուժ գտան կյանքը շարունակելու, կարողացան ապրել ու զավակներ ունենալ՝ պահպանելով իրենց գենն ու լեզուն, ինքնությունն ու գոյությունն աշխարհում: Մենք երախտապարտ ենք այն օտարազգիներին, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, փրկում էին հայ որբերին մահից, թուրքանալուց, սովից, ապահով տանիք ու ջերմություն էին տալիս նրանց:

Մենք նաեւ մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց, ովքեր այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում պայքարում են հանուն ինքնության պահպանման, հանուն խաղաղության՝ իրենց երկրի ու իրենց զավակների ապահով կյանքի»,- ասել է Հերմինե Նաղդալյանը:

Տիկին Նաղդալյանն իր երախտիքի խոսքն է ուղղել նաեւ այն պետություններին, միջազգային, կրոնական եւ հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու եւ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ոճիր: «Մենք կարեւորում ենք Ռուսաստանի խորհրդարանի, Եվրախորհրդարանի եւ ազգային մյուս խորհրդարանների ընդունած բանաձեւերը՝ իբրեւ ներկայացուցչական մարմնի գնահատական, որն արտահայտում է ժողովուրդների հավաքական կամքը՝ ընդդեմ ցեղասպանության եւ ժխտողականության»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Դիմելով համայն մարդկությանը՝ ԱԺ փոխնախագահն ակտիվ քաղաքացիական դիրքորոշման կոչ է արել, քանի որ մեր օրերում նույն ցեղասպանությունն է, ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը՝ ընդգծելով նաեւ, որ միայն միասին կարող ենք դառնալ մեր զավակների խաղաղ կյանքի ու մեր պետությունների խաղաղ գոյակցության երաշխիքը:

ՌԴ Պետական դումայի նախագահի տեղակալ Նիկոլայ Լեւիչեւը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, նշել է, որ նման ոճրագործությունները չունեն ժամանակավրեպության խնդիր, եւ դրանք անջնջելի են մարդկության պատմության էջերից: «Ցեղասպանությունը ոչ միայն ժողովրդի, նրա ավանդույթների եւ հավատքի հանդեպ հանցագործություն է. այն հանդիսանում է ոճրագործություն ապագայի հանդեպ եւ, առհասարակ, ուղղված է քաղաքակրթության զարգացման դեմ: Այսօր մենք իրավունք չունենք մոռանալու այդ ոճրագործությունը, քանզի Ցեղասպանության փաստերի քողարկումը դռներ է բացում այլ բռնությունների իրագործման համար», - ընդգծել է Նիկոլայ Լեւիչեւը:

ՌԴ Պետական դումայի նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել նաեւ, որ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է մշակել վարակի նման տարածվող բռնության աղբյուրների դեմ անձեռնմխելիության մեխանիզմ՝ ներգրավվելով եվրասիական տարածքի բոլոր գործուն կառույցներին ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական հասարակության մակարդակներում:

«Հիշում եմ եւ պահանջում» խորագիրը կրող մոսկովյան հուշ-երեկոն ամփոփել է Մոսկվայի Ս. Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի բեմադրած «Արմենիադա» ներկայացումը՝ Հայոց ցեղասպանության մոտիվներով:


15.04.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հետ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացո...

15.04.2015
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի նամակը Կարել Շվարցենբերգին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նամակ է հղել Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Կարել Շվարցենբերգին: «Հարգարժան պարոն Շվարցենբերգ, գոհունակությամբ տեղեկացանք այն մասին, որ սույն թվակ...

15.04.2015
ԵԽԽՎ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հայաստանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ ապրիլի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ե...

15.04.2015
Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 15-ին աշխատանքային մեկօրյա այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Աշխատանքային այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահը կմասնակցի «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին եւ  ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին: Այցի շրջանակում տեղի կունենան նաեւ մ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am