National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
14.04.2015
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 13-ին հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ:

Ողջունելով հյուրին` Արտակ Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ ԵԽԽՎ նախագահի այցը Հայաստան շատ կարեւոր է եւ ճանաչողական, քաղաքական ու հանրային պատկերացումների մեծ հնարավորություն կտա տիկին Բրասերին: Հանձնաժողովի նախագահը բոլոր ժամանակների համար կարեւորել է ԵԽԽՎ դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների կայացման գործում:

Անդրադառնալով երկու կարեւորագույն խնդիրներին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ հայ ժողովրդի եւ հայկական խորհրդարանի համար ամենազգայուն հարցերը եղել եւ մնում են ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Հանձնաժողովի նախագահը խոսել է վեհաժողովի օրակարգում գտնվող «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անընդունելի եւ ոչ ճիշտ վերնագրով զեկույցի մասին՝ նշելով, որ չկա եւ չի եղել Ադրբեջանի օկուպացված տարածք հասկացություն. կա ԼՂՀ ժողովուրդ, ովքեր ուզում են ապրել ազատ եւ խաղաղ՝ տնօրինելով իրենց ճակատագիրը: «Նման բանաձեւերը կարող են խիստ վնասել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ուստի մենք ակնկալում ենք ԵԽԽՎ հավասարակշիռ եւ ռացիոնալ մոտեցումը այս հարցում»,-ասել է հանձնաժողովի նախագահը: Ըստ Արտակ Զաքարյանի՝ որպեսզի ԵԽԽՎ պատգամավորներն ավելի իրատեսական լինեն իրենց գործողություններում, ցանկալի կլինի որ անձամբ լինեն ԼՂՀ-ում եւ անձամբ ծանոթանան իրերի իրական վիճակին եւ չտրվեն ադրբեջանական կեղծ, շինծու եւ հակահայկական տեղեկատվություններին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ նրա ճանաչումը եւ դատապարտումը ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ մարդկության խնդիրն է եւ պետք է ընկալվի որպես եվրոպական ու համամարդկային արժեքների կարեւորագույն բաղադրիչ:

Արտակ Զաքարյանը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններից, Թուրքիայի հետ փակ սահմաններից, Ադրբեջանի հակահայկական քարոզչությունից:

ԵԽԽՎ նախագահն իր հերթին կարեւորել է խաղաղ զարգացումները տարածաշրջանում եւ հավաստիացրել, որ ԵԽԽՎ-ն չպետք է կողմնակալ գործողություններ իրականացնի. պետք է լսի բոլոր կողմերի կարծիքները եւ հավասարակշռված մոտեցում ցուցաբերի խնդիրների նկատմամբ:

Հանդիպմանը կարեւորվել է մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման հարցերը, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: 


 


14.04.2015
ՀՀ Ազգային ժողովում հանդիպումներ են եղել ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի հետ
ՀՀ ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ խմբակցությունների անդամներ Ստեփան Մարգարյանը, Միքայել Մելքումյանը, Լեւոն Զուրաբյանը, Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Արծվիկ Մինասյանը ապրիլի 14-ին հանդիպել են աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի /GR...

14.04.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի ապրիլի 19-21-ը ԱՊՀ ՄԽՎ տարածաշրջանների համաժողովի կազմկոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը: ...

14.04.2015
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հանդիպումներ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Լեւոն Զուրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Վահան Բաբայանը, ապրիլի 13-ին հանդիպել են աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ: Հերմինե Նաղդալյանը, ողջունելո...

14.04.2015
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ապրիլի 13-ին հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ: Ողջունելով ԵԽԽՎ նախագահին` Էլինար Վարդանյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի կատարած աշխատանքները, գործունեության ոլորտները, օրինագ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am