Տպել
13.04.2015
Աշխատանքային քննարկում Ազգային ժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը ապրիլի 13-ին ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի նպատակը գյուղատնտեսության ոլորտում առկա բյուջետային ծրագրերի կատարողական հիմնական ցուցանիշների մշակումն է: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ կառավարության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Կարեն Ավետիսյանը, ով ներկայացրել է «Անտառների կառավարման ծրագիր» եւ «Հողերի բարելավման աշխատանքներ» ծրագրերը, նշել է, որ դրանք դեռեւս անավարտ են, ուստի աշխատանքային քննարկման արդյունքում կարող են ենթարկվել որոշակի փոփոխությունների: Ըստ նրա` ծրագրերի նպատակն է բարձրացնել անտառների եւ անտառային տարածքների պահպանության կառավարման արդյունավետությունը, ինչպես նաեւ՝ մեծացնել Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիությունը, պարարտանյութերի խնայողաբար, արդյունավետ եւ էկոլոգիապես անվտանգ օգտագործումը:

Մասնակիցները ներկայացրել են նաեւ առաջարկներ, որոնք կքննարկվեն կառավարության կողմից:


13.04.2015
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Անն Բրասերին
 Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին: Ողջունելով Անն Բրասերին խորհրդարանում՝ Աժ նախագահը կարեւորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը, ինչպես նաեւ ԵԽ աջակցությու...

13.04.2015
Տեղեկատվություն
Ապրիլի 13-ին՝ ժամը 13:30-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում տեղի կունենա ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի ճեպազրույցը: ...