Տպել
11.04.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

2015 թվականի ապրիլի 16-17-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենան ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 42-րդ լիագումար նիստերը եւ Սոցիալական քաղաքականության ու մարդու իրավունքների, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Իրավական հարցերի, Գիտության ու կրթության մշտական հանձնաժողովների, ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի, ինչպես նաեւ՝ Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստերը:

Վերոնշյալ նիստերին կմասնակցեն ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հովհաննես Սահակյանը, Հայկ Բաբուխանյանը, Լեւոն Դոխոլյանը, Վահան Բաբայանը:

2015 թվականի ապրիլի 14-17-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենան ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից Փորձագիտախորհրդատվական եւ Տեղեկատվավերլուծական իրավական կենտրոնների նիստերը:

Վերոնշյալ նիստերին կմասնակցեն ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Արտակ Դավթյանը եւ Արտաշես Գեղամյանը:


11.04.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ապրիլի 10-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Կորյուն Նահապետյանը ողջունել է հայ-գերմանական հարաբերությունների շարունակական զարգ...