Տպել
11.04.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ապրիլի 10-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին:

Կորյուն Նահապետյանը ողջունել է հայ-գերմանական հարաբերությունների շարունակական զարգացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Հատկապես կարեւորվել է երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության խորացումը: Բարձր է գնահատվել վերջին տարիներին ցուցաբերված աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին, զինվորական կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը եւ համատեղ մասնակցությունը Աֆղանստանում միջազգային կայունության ապահովման գործողություններին: Այս համատեքստում առանցքային ուշադրության է արժանացել ռազմական կրթությունը՝ որպես զինված ուժերում իրականացվող բարեփոխումների կարեւորագույն բաղադրիչ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ խաղաղապահների առաքելության արդյունավետությունը Աֆղանստանում՝ Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության կազմում:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ գործնական համագործակցության հեռանկարները խորհրդարանական համապատասխան հանձնաժողովների մակարդակով:

Անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:


11.04.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի ապրիլի 16-17-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենան ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 42-րդ լիագումար նիստերը եւ Սոցիալական քաղաքականության ու մարդու իրավունքների, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Իրավական հարցերի, Գիտության ու կրթության մշտական հանձնաժողովների, Ա...