«Հարգելի բարեկամներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվող այս հուշարձան-ցայտաղբյուրի ծնունդը մեր պատմության ամենաողբերգական էջի յուրատեսակ ընդհանրացում է: Մեզնից յուրաքանչյուրը գենետիկական ինչ-որ մի թելով, հիշողության ինչ-որ մի հատվածով, տոհմածառի առնվազն մի հեռավոր ու աննշան մասով կապված է այդ էջի հետ: Սա ոչ միայն մեր պատմության ամենաողբերգական էջն է, այլեւ հիշեցում մարդկության դեմ երբեւիցե իրականացված ամենասարսափելի հանցագործությունների պատմության մասին:
Բնականաբար, այս հուշաքարը խորհրդանշական իմաստ ունի` հավերժացնելու Մեծ եղեռնի միլիոնավոր զոհերի հիշատակը, սակայն նրա էությունը չէր փոխվի, եթե այն նվիրված լիներ Ցեղասպանության թեկուզ մեկ զոհի հիշատակին, ավելի ճիշտ, չէր փոխվի նրա ներքին ասելիքն առ մարդկություն, ասելիք, որի մեջ կա հիշողություն, ուժ ու հավատ,եւ, կարծում եմ, նաեւ սթափության կոչ բոլոր նրանց, ովքեր այսօր էլ տարված են այլատյացության եւ հայատյացության հովերով, ովքեր համառորեն դեռ չեն ուզում ձերբազատվել ցեղասպան-հանցագործի խարանից, ովքեր շարունակում են քայլել ժամանակի եւ քաղաքակրթության շավղից դուրս:
Հարգելի բարեկամներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը յուրատեսակ սահման է գծում՝ սահման հանցագործության եւ մարդասիրության միջեւ, սահման անցյալի եւ ապագայի միջեւ, սահման պատմության եւ հիշողության միջեւ:
Սակայն եթե հանցագործության եւ մարդասիրության պարագայում խոսքը բաժանարար գծերի մասին է, ապա մյուս դեպքերում սահմանն ունի միավորող նշանակություն՝ ջանքեր ու համոզմունքներ, զգացմունքներ ու բանականություն, գթասրտություն եւ իրատեսություն միավորող, մարդկանց ու ճակատագրեր, մտքեր ու գործողություններ միավորող:
Այս հուշաքարն անցյալի հիշատակ լինելուց բացի ուղերձ է ապագային, ուղերձ վերածնված, տոկունությունն ու լավատեսությունը չկորցրած, ցեղասպանությունից հետո էլ հաղթանակներ կերտած ժողովրդի կողմից առ այն, որ ոչ միայն հիշում ենք եւ պահանջում, այլեւ կարող ենք, պարտավոր ենք ուժեղ ու զարգացած լինել եւ դրանով իսկ նվազագույնը ճանաչում եւ դատապարտում պահանջել, պահանջել, ոչ թե ակնկալել: Այսօր տնկվող 100 ծառերը նույնպես ոչ միայն հիշողություն են, այլեւ վստահություն ապագայի հանդեպ, հաղթանակներ կերտելու շարունակական ավանդույթին հավատարիմ մնալու հաստատուն վկայություն»:
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն շրջանակներում խորհրդարանական հարաբերությ...
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Ապրիլի 9-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ պատգամավորների աշխատանքին հետեւող Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներին եւ ուսանողներին: Խորհրդարանը շարունակել է ք...
Բաց դաս Ազգային ժողովում
Ապրիլի 9-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հյուրընկալել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներին եւ ուսանողներին: Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղո...
Ազգային ժողովում տեղի են ունեցել հուշարձանի բացման արարողություն եւ ծառատունկ
Ապրիլի 9-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքո...
Ստացվել է 704 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2015 թ. առաջին եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ Ազգային ժողովի նախագահին է հանձնվել քաղաքա...