Տպել
08.04.2015
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 2

Ապրիլի 8-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հյուրընկալել է Արմավիրի մարզի Վանանդ եւ Հացիկ գյուղերի դպրոցների ուսուցիչներին եւ աշակերտներին:

Ողջունելով հյուրերի այցը օրենսդիր մարմին՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է դպրոցականներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ՀՀ արտաքին քաղաքականությանը, հայ-թուրքական հարաբերություններին եւ հայ-թուրքական սահմանի բացման հնարավորություններին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին եւ այլն:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցին՝ ԱԺ փոխնախագահը վերահաստատել է, որ Հայաստանը ԼՂ հիմնահարցի կարգավորումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում եւ բացառապես խաղաղ կարգավորմամբ:

Այցի ավարտին աշակերտներն ու ուսուցիչներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: