Ապրիլի 7-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հյուրընկալել է Արմավիրի մարզի Լեռնագոգ եւ Գետաշեն գյուղերի միջնակարգ դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին:
Ողջունելով հյուրերին` Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորել է բոլոր կանանց ու աղջիկներին՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, ապա պատասխանել դպրոցականների հարցերին: Նրանք հիմնականում հետաքրքրվել են Հայաստան-Արցախ հարաբերություններով, երկու երկրների խորհրդարանների համագործակցությամբ եւ կրթական բարեփոխումներով:
ԱԺ փոխնախագահն աշակերտներին հորդորել է շատ կարդալ, լավ սովորել, զբաղվել ինքնակրթությամբ եւ լինել լավ մասնագետ:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Ցեղասպանությունը հայերի համար պետք է լինի ոչ թե արտասվելու, այլ ապրելու, արարելու եւ ստեղծագործելու նոր սկիզբ:
Այցի ավարտին աշակերտներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...