ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ կառավարության նախկին անդամ Դավիթ Զադոյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Սրտի ցավով տեղեկացա պետական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ կառավարության նախկին անդամ Դավիթ Զադոյանի մահվան մասին:
Դավիթ Զադոյանի գործունեությունը մեծ ներդրում է Հայաստանի պետականության, քաղաքական ու տնտեսական համակարգի պատմության մեջ:
Նա կանգնած էր Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում: Թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում ծավալած իր նվիրված աշխատանքով Դավիթ Զադոյանն ակտիվորեն ու արժանապատվորեն մասնակցում էր մեր երկրի պետականության կայացմանն ու կառուցմանը:
Խորապես ցավակցում եմ Դավիթ Զադոյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:
Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը
Ապրիլի 7-ին Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ՝ մայրերին եւ կանանց մաղթելով երջանկություն, առողջություն, բարեկեցություն եւ լավատեսություն: Պատգամավորներն այնուհետ ողջունել ե...
Պարգեւատրում Ազգային ժողովում
Ապրիլի 7-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գիտության, կրթության ոլորտում ունեցած ավանդի եւ գիտամանկավարժական գործունեության համար պարգեւատրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսների: ՀՊՄՀ ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը, ...
Բաց դաս Ազգային ժողովում
Ապրիլի 7-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հյուրընկալել է Արմավիրի մարզի Լեռնագոգ եւ Գետաշեն գյուղերի միջնակարգ դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Ողջունելով հյուրերին` Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորել է բոլոր կանանց ու աղջիկներին՝ Մայրությ...
Մամուլի ասուլիսի հրավեր
Ապրիլի 8-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա մանրամասներ կներկայացնի մարտի 26-ից ապրիլի 1-ը Հանոյում (Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն) տեղի ունեցած Միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստի աշխատանքն...
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Ապրիլի 7-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: Փաստաթղթում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժո...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ
Ազգային ժողովի նախագահի ուղերձում ասված է. «Սիրելի մայրեր, ընդունեք, խնդրեմ, ջերմ շնորհավորանքներս Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում բազմազավակ մայրերին եւ որդեգրած երեխաների համար հարազատ մայր դարձած կանանց: Մայրերի ճակատագրերը մշտապես կապված են հայրենիքի...