Տպել
07.04.2015
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:

Փաստաթղթում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը

- հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ-ի դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից 1988թ-ի նոյեմբերի 22-ին ընդունված «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,

- արժեւորելով «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագրում» ամրագրված դրույթները,

- կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ունեցած ներդրումը,

- երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին եւ պետական կառույցներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ.

Կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Հանձնաժողովը քննարկված օրինագծին դրական եզրակացություն է տվել` ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:


07.04.2015
Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը
Ապրիլի 7-ին Ազգային ժողովն սկսել է  հերթական նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ՝ մայրերին եւ կանանց մաղթելով երջանկություն, առողջություն, բարեկեցություն եւ լավատեսություն: Պատգամավորներն այնուհետ ողջունել ե...

07.04.2015
Պարգեւատրում Ազգային ժողովում
Ապրիլի 7-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գիտության, կրթության ոլորտում ունեցած ավանդի եւ գիտամանկավարժական գործունեության համար պարգեւատրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսների: ՀՊՄՀ ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը, ...

07.04.2015
Բաց դաս Ազգային ժողովում
Ապրիլի 7-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հյուրընկալել է Արմավիրի մարզի Լեռնագոգ եւ Գետաշեն գյուղերի միջնակարգ դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Ողջունելով հյուրերին` Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորել է բոլոր կանանց ու աղջիկներին՝ Մայրությ...

07.04.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Ապրիլի 8-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա մանրամասներ կներկայացնի մարտի 26-ից ապրիլի 1-ը Հանոյում (Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն) տեղի ունեցած Միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստի աշխատանքն...

07.04.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Դավիթ Զադոյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ կառավարության նախկին անդամ Դավիթ Զադոյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սրտի ցավով տեղեկացա պետական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ կառավարության ն...

07.04.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ
Ազգային ժողովի նախագահի ուղերձում ասված է. «Սիրելի մայրեր, ընդունեք, խնդրեմ, ջերմ շնորհավորանքներս Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում բազմազավակ մայրերին եւ որդեգրած երեխաների համար հարազատ մայր դարձած կանանց: Մայրերի ճակատագրերը մշտապես կապված են հայրենիքի...