National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
04.04.2015
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները Կիպրոսում
1 / 12

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 3-ին հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետություն այցելելու համար եւ վստահեցրել, որ երկու երկրների՝ դարերից եկող բարեկամական հարաբերություններն ավելի կզարգանան փոխայցելությունների արդյունքում: Նախարար Կասուլիդեսն իր խոսքում նշել է, որ Կիպրոսը ջանք չի խնայի, որպեսզի աշխարհը ճանաչի Թուրքիայի կողմից իրագործված ոճրագործությունը: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նախարարն ասել է, որ երկու ժողովուրդներն ունեն ճակատագրական ընդհանրություն. երկուսն էլ տուժել են Թուրքիայի անմարդկային գործողություններից:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, վստահեցրել է, որ երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակի երկխոսություն: Նա նշել է, որ հայ-կիպրական միջպետական հարաբերություններում հատուկ դեր է վերապահված օրենսդիր մարմիններին: Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա միջխորհրդարանական հարաբերություններն առանձնանում են իրենց շարունակական ակտիվությամբ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ակնկալում է, որ երկու խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջեւ համագործակցությունը կծավալվի նույն արդյունավետությամբ:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը, սակայն դրանց կարգավորման միջոցների առումով ընդհանուր մոտեցումը նույնն է՝ առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: Արցախյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է: Հայաստանի համար այս ձեւաչափը չունի այլընտրանք, եւ սա է մեր սկզբունքային դիրքորոշումը»:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը եւս մեկ անգամ փաստել է, որ Հայաստանը դեմ է պատերազմին, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է դրան: Խոսելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին՝ Գալուստ Սահակյանն անդրադարձել է նախորդ տարի իրականացված լայնամասշտաբ ռազմական գործողություններին ու նշել, որ այդ օրերին Հայաստանում ազգը եւ բանակը միավորվել էին մեկ գաղափարի շուրջ: Նա նշել է նաեւ, որ Ադրբեջանը հրաշալի գիտակցում է հնարավոր պատերազմում իր ջախջախիչ պարտությունը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը, հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի եւ անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությունը եւ համատեղ ծրագրերի արդյունավետությունն առավել զարգացնելու ուղիները:

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանն ընդունել է նաեւ Համայն Կիպրոսի եւ Նովա Յուստինիանիի արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդը: Այցելություն է եղել նաեւ Բյուզանդական թանգարան, որտեղ Գալուստ Սահակյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում:

Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն: Պատվիրակությունը Երեւանում կլինի ապրիլի 5-ին:


04.04.2015
Նիկոսիայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ապրիլի 3-ին բացվել է ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն: Գալուստ Սահակյանը բացման խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 10...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am