National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
01.04.2015
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 1-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ առաջարկվում է օրենքի դրույթները համապատասխանեցնել ապաստան հայցողներին եւ փախստականներին վերաբերող միջազգային պայմանագրերին, ԵՄ կողմից ընդունված առանձին կանոնակարգերին, ինչպես նաեւ ԵՄ պրակտիկային: Առաջարկվում է միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմնին տալ ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնները սահմանելու լիազորություն: Բնակության ներքին կարգապահական կանոններն առնչվելու են կացարանի բնակիչների համակեցության հարցերին:

Հանձնաժողովի նիստին ներկա էր նաեւ  ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ով մի շարք առարկություններ ուներ օրենքի նախագծի վերաբերյալ: Հանձնակատարի առաջարկները հանձնաժողովն առաջիկայում կքննարկի. ընդունելի լինելու դեպքում դրանք կներառվեն օրենքի նախագծում:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարով:


01.04.2015
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Մարտի 31-ին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ռուս պատգամավորները ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am