Տպել
31.03.2015
«Մեծ հաղթանակի ուղիներով» ցուցահանդեսն Ազգային ժողովում
1 / 5

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է եղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաեւ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մեծ հաղթանակի ուղիներով» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացնում է հայ եւ ռուս նկարիչների տասնհինգ կտավ, որոնք պատմում են պատերազմի, հաղթանակի եւ խաղաղության մասին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խոսելով Ազգային ժողովում բացված հերթական ցուցահանդեսի մասին, նշել է, որ այս սրահում հաճախ են լինում ցուցադրություններ, սակայն սա առանձնահատուկ է նրանով, որ նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Նա կարեւորել է մշակույթի դերը պատերազմների կանխարգելման եւ խաղաղության հաստատման ու պահպանման գործում: ԱԺ նախագահը նշել է, որ այս ստեղծագործությունները պատերազմի տարեգրությունն են, մեր ժողովուրդների հերոսական անցյալի արտացոլանքը: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամին եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանին, Վլադիմիր Նեկրասովին եւ Վլադիմիր Ավետիսյանին ցուցահանդեսի կազմակերպման, գեղանկարների տրամադրման համար:

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, խոսելով ցուցահանդեսի մասին, նշել է, որ տպավորված է ներկայացված կտավներով. հաճախ նկարչի վրձինն ավելի խոսուն է, քան բառերը: Պետական դումայի նախագահը կարեւորել է հայ ժողովրդի հերոս զավակների դերը Հայրենական մեծ պատերազմում եւ իր երախտագիտությունը հայտնել կյանքի ու արյան գնով հայրենիքը պաշտպանած ազգերին եւ հերոսներին: Սերգեյ Նարիշկինը նախապես շնորհավորել է ներկաներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ:



29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...