Մարտի 30-ին Ազգային ժողովի «Ոսկեզօծ» դահլիճում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը, որին մասնակցել են ԱԺ փոխնախագահները, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները եւ ռուսական պատվիրակության անդամները:
Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, հույս է հայտնել, որ այս այցը նույնպես կխթանի մեր երկրների միջպետական հարաբերությունները, կնպաստի հատկապես միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը: Նա նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, մշակութային եւ հոգեւոր մտերմությունը:
Աժ նախագահը կարեւորել է Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին՝ Գալուստ Սահակյանը փաստել է, որ այդ ոճրագործությունը պետք է ճանաչվի եւ դատապարտվի ողջ հանրության կողմից:
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, խոսելով Ռուսաստան-Հայաստան միջպետական հարաբերությունների մասին, նշել է, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա եւ զարգանում են բավականին դինամիկ:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Սերգեյ Նարիշկինը նշել է, որ ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Պետական դումայի պատգամավորներ: Պետդումայի խոսնակը նշել է, որ առաջիկայում կընդունվի համապատասխան փաստաթուղթ, որը կարտահայտի ռուսական կողմի վերաբերմունքը պատմական այդ իրողության նկատմամբ:
Սերգեյ Նարիշկինը կարեւորել է նաեւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված միջոցառումների անցկացումը Հայաստանում եւ բարեկամ հայ ժողովրդի անուրանալի դերն այդ մեծ հաղթանակի գործում:
Տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողով
Մարտի 31-ին՝ ժամը 10:30-ին, Ազգային ժողովի «Ոսկեզօծ» դահլիճում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը:...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը մասնակցել են խորհրդաժողովի
Մարտի 30-31-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է այցելել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Այցի շրջանակում նա հյուրընկալվել էր Հայ-ռուսական համալսարանում: Այսօր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Հայ-ռուսական համալսարանում կայացած խորհրդաժողովին, որը նվիրվ...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի մարտի 26-28-ը Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի /ԱՊՀ ՄԽՎ/ Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հիշատակի էստաֆետ» ակցիային մասնակցելու համար Բիշքեկ /Ղրղզստանի Հանրապետություն/ կգործուղվի ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: 2015 թվականի ապրիլի 2-4-ը Մոսկվա /Ռուս...