Տպել
30.03.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը մասնակցել են խորհրդաժողովի
1 / 9

Մարտի 30-31-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է այցելել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Այցի շրջանակում նա հյուրընկալվել էր Հայ-ռուսական համալսարանում:

Այսօր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Հայ-ռուսական համալսարանում կայացած խորհրդաժողովին, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Խորհրդաժողովի բացման արարողությանը ներկա են եղել նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատերազմի վետերաններ, համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ:

ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ 70 տարի առաջ տարած հաղթանակը ժողովուրդների միասնության հաղթանակն էր: Ավելի քան վեց հարյուր հազար հայեր են պայքարել գերմանական ֆաշիզմի դեմ եւ իրենց մեծ ներդրումն ունեցել հաղթանակի գործում: Գալուստ Սահակյանը նշել է, որ հաղթանակի 70-ամյակի շեմին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նրա խոսքով՝ անտեսանելի կապ կա դարասկզբի Հայոց ցեղասպանության եւ Հայրենական մեծ պատերազմի միջեւ. թուրքական ազգայնամոլության ու հայատյացության զոհն են դարձել միլիոնավոր անմեղ հայեր:

ԱԺ նախագահը շնորհավորել է ներկաներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ՝ նշելով, որ պետք է արթուն պահել ժողովուրդների հիշողությունը՝ հաղթելու, պատմական արդարությունը վերականգնելու համար:

Նշենք, որ մինչեւ խորհրդաժողովի բացման արարողությունը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Հայ-ռուսական համալսարանի բակում՝ Հաղթանակի նորաբաց ծառուղում, մասնակցել են ծառատունկի արարողությանը՝ ի նշան երկու ժողովուրդների բարեկամության:



30.03.2015
Տեղի է ունեցել խորհրդարանների նախագահների հանդիպումը
Մարտի 30-ին Ազգային ժողովի «Ոսկեզօծ» դահլիճում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը, որին մասնակցել են ԱԺ փոխնախագահները, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները եւ ռուսական պատվիրակության անդամները:...

30.03.2015
Տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողով
Մարտի 31-ին՝ ժամը 10:30-ին,  Ազգային ժողովի «Ոսկեզօծ» դահլիճում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը:...

30.03.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի մարտի 26-28-ը Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի /ԱՊՀ ՄԽՎ/ Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հիշատակի էստաֆետ» ակցիային մասնակցելու համար Բիշքեկ /Ղրղզստանի Հանրապետություն/ կգործուղվի ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: 2015 թվականի ապրիլի 2-4-ը Մոսկվա /Ռուս...