Մարտի 30-31-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է այցելել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Այցի շրջանակում նա հյուրընկալվել էր Հայ-ռուսական համալսարանում:
Այսօր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Հայ-ռուսական համալսարանում կայացած խորհրդաժողովին, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Խորհրդաժողովի բացման արարողությանը ներկա են եղել նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատերազմի վետերաններ, համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ:
ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ 70 տարի առաջ տարած հաղթանակը ժողովուրդների միասնության հաղթանակն էր: Ավելի քան վեց հարյուր հազար հայեր են պայքարել գերմանական ֆաշիզմի դեմ եւ իրենց մեծ ներդրումն ունեցել հաղթանակի գործում: Գալուստ Սահակյանը նշել է, որ հաղթանակի 70-ամյակի շեմին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նրա խոսքով՝ անտեսանելի կապ կա դարասկզբի Հայոց ցեղասպանության եւ Հայրենական մեծ պատերազմի միջեւ. թուրքական ազգայնամոլության ու հայատյացության զոհն են դարձել միլիոնավոր անմեղ հայեր:
ԱԺ նախագահը շնորհավորել է ներկաներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ՝ նշելով, որ պետք է արթուն պահել ժողովուրդների հիշողությունը՝ հաղթելու, պատմական արդարությունը վերականգնելու համար:
Նշենք, որ մինչեւ խորհրդաժողովի բացման արարողությունը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Հայ-ռուսական համալսարանի բակում՝ Հաղթանակի նորաբաց ծառուղում, մասնակցել են ծառատունկի արարողությանը՝ ի նշան երկու ժողովուրդների բարեկամության:
Երեւանում մեկնարկել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի աշխատանքը
Դեկտեմբերի 10-ին Երեւանում մեկնարկել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել Բյուրոյի 69-րդ համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր: Նույն օրը տեղի է ունեցել նաե...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ին` ժամը 12:00-ին, 414 սրահում կգումարի արտահերթ նիստ: Օրակարգը` այստեղ: ...
ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, վերոնշյալ հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 10-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղի...