ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի թատերական գործիչներ, թատերական արվեստի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ:
Ձեր աշխատանքով եւ արվեստով դուք անտեսանելի եք դարձնում իրական եւ բեմական աշխարհի սահմանագիծը՝ հանդիսատեսին տեղափոխելով մի տարածք, որտեղ կյանքն այնպիսին է, ինչպիսին կա, ինչպիսին ցանկալի է, որ լինի, ինչպիսին պետք չէ, որ լինի:
Հայկական թատերարվեստի՝ աշխարհում հնագույններից մեկի հիմնավոր ավանդույթները զարգացնելով՝ դուք արժանապատվորեն շարունակում եք իսկական արվեստագետին վայել գործունեություն ծավալել ի հեճուկս ժամանակի մարտահրավերների՝ հարստացնելով մշակույթը, տարաժամանակյա չընդհատվող երկխոսության մեջ լինելով դահլիճում ներկա հանդիսատեսի եւ, միաժամանակ, երկրի քաղաքացու հետ:
Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ոգեւորության ավյունը մշտապես լինեն ձեզ հետ՝ մղելով բեմական նոր նվաճումների եւ բերելով նոր հաջողություններ: Մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»:
Պարգեւատրում Ազգային ժողովում
Մարտի 27-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարզական եւ հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Պարգեւատրման արարողությանը ն...
ԱԺ փոխնախագահն ընդունել է հունական պատվիրակությանը
Մարտի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Արտերկրի հույների խորհրդի պատվիրակության անդամներ Ֆոտի Չիտլիդիսին, Վադիմ Անաստասիադիին, Սոֆյա Պրոկոպիդուին, Արկադի Խիտարովին, Աննա Խիտարովային, Էդուարդ Պոլատովին եւ հույն հայտնի պատմաբան Կոնստանտինոս Ֆոտիադիսին: Պատվիրակության անդամները շնո...
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հրավերով մարտի 27-ին Ազգային ժողով էին այցելել Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչներ Ազիզ Թամոյանը, Բորիս Թամոյանը, Համլետ Սմոյանը, Զուզան Խուբոյանը, Ռուստամ Բաքոյանը, Մամե Ամիրյանը, Գառնիկ Ասատրյանը, Ռզգան Շամոյանը, Ամո Շարոյանը, Խդր Թամոյանը եւ Ռաշիդ Շ...