National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.3.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
26.03.2015
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 3

Մարտի 26-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները:

Հյուրերը նախ եղել են ԱԺ նիստերի դահլիճում, հետեւել օրենսդրական գործընթացին: Գյումրեցի ուսանողներին այս անգամ ընդունել եւ հերթական բաց դասն է անցկացրել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Ողջունելով ապագա իրավագետներին` Հերմինե Նաղդալյանն անհրաժեշտ է համարել նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք երկուստեք օգտակար են եւ արդյունավետ: Նա կարեւորել է երիտասարդության մասնակցությունը երկրի հասարակական, քաղաքական կյանքում, անդրադարձել քաղաքական դաշտում սերնդափոխության հարցին:

Ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների եւ դասախոսների հարցերին, անդրադարձել մեր երկրի զարգացման հեռանկարներին ու խոչընդոտող հանգամանքներին, խոսել ընտրական եւ աշխարհաքաղաքական գործընթացներից, գործազրկության մակարդակից, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից եւ հրադադարի խախտման դեպքերից: Տիկին Նաղդալյանը ուսանողների խնդրանքով ներկայացրել է նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ պարզաբանելով, որ մեր երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ կարող են լուծվել նախատեսվող սահմանադրական բարեփոխումների արդյունքում:

Հանդիպման ավարտին ուսանողներն ու դասախոսները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահի հետ:


26.03.2015
Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 26-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսներին ու ուսանողներին: Քննարկվել է ՀՀ ՏՄՊՊՀ-ի 2015 թվականի տա...

26.03.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Մարտի 28-ին՝ ժամը 17:20-ին, ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճին կից սրահում տեղի կունենա ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու եւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի համատեղ մամո...

26.03.2015
Ազգային ժողովի նախագահն ընդունել է Ղազախստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Նշենք, որ դեսպանը խորհրդարան էր այցելել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: ԱԺ նախագահը փաստել է, որ խորհրդարանը մշտապես համագործ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am