Տպել
25.03.2015
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանն ու պատգամավոր Մնացական Մնացականյանը մարտի 25-ին հանդիպել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի համար 1 եւ 2 միջնակարգ դպրոցների ուսուցիչներին եւ աշակերտներին:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքը, ՀՀ Սահմանադրությամբ վերապահված գործառույթներն ու լիազորությունները, օրենսդիր մարմնի դերն ու նշանակությունը երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքում:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները, գործունեության շրջանակները:

Աշակերտները պատգամավորներին ուղղել են կրթական համակարգին, հեռուստատեսությանն ու համացանցին, երկրի սոցիալական, տնտեսական իրավիճակին վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին աշակերտներն ու ուսուցիչները Ազգային ժողովի դահլիճում լուսանկարվել են պատգամավորների հետ:


25.03.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը մարտի 27-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ 334 սրահում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը (իրավիճակը, խնդիրները եւ զարգացումները)» թեմայով...

25.03.2015
Քննարկվել է ՏՄՊՊՀ-ի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրը
Մարտի 25-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացրել 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության»...

25.03.2015
Գալուստ Սահակյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 25-ին այցելել է Կոմիտասի անվան  պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Նշենք, որ այսօր լրանում է Անդրանիկ Մարգարյանի մահվան ութերորդ տարելիցը:Պանթեոն են այցելել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքա...